Լուրեր

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ԿԸ ՇԱՐՈՒՆԱԿԷ ԻՐ ՀՈՎՈՒԱՊԵՏԱԿԱՆ ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆՆԵՐԸ ԱՄԵՐԻԿԱՅԻ ԱՐԵՒԵԼԵԱՆ ԹԵՄԷՆ ՆԵՐՍ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 24 Հոկտեմբերի, 2007 

Տալլաս Թէքսաս

Նորին Սուրբ Օծութիւն Տէր Տէր Գարեգին Բ© Ամենայն Հայոց Հայրապետը յետ միջօրէի ժամը 2:00-ին` Իր շքախումբով ժամանեց Տալլասի (Թէքսաս) օդնաւակայանը« ուր Զինք դիմաւորելու եկած էին համայնքի ներկայացուցիչներ եւ փոքր մանուկներ: Աղ ու հացի օրհնութենէն ետք` շքախումբը առաջնորդուեցաւ դէպի պանդոկ:

Յետ միջօրէի ժամը 6:00-ին` Տալլասի Ս© Սարգիս Եկեղեցւոյ սրահին մէջ Նորին Սրբութիւնը հանդիպում ունեցաւ պատանիներու եւ երիտասարդներու հետ: Գործադրուեցաւ յաջող յայտագիր մը« որուն աւարտին Ամենայն Հայոց Հայրապետը Իր խօսքը ուղղելով պատանիներուն եւ երիտասարդներուն ըսաւ© «Ձեր հոգին կը լեցուի հայկական սիրով« հայկական հպարտութեամբ` եթէ դուք ձեր պատմութիւնը գիտէք« եթէ դուք ձեր անցեալը գիտէք: Ինչպէ°ս կարող ես հպարտ լինել քեզանով` եթէ դուն քեզ չես ճանաչում: Եթէ ես չգիտեմ ես ո°վ եմ` ինչպէ°ս կարող եմ ինձ ներկայացնել« եւ ինչպէ°ս կարող եմ ես ինքնավստահ եւ հաստատուն քայլել: Նրա համար դուք պիտի գնաք եւ ձեր մայրիկին ու հայրիկին ասէք թէ ինչ որ գիտեն մեր ժողովուրդի պատմութիւնից« մեր ժողովուրդի մշակոյթից« մեր ժողովուրդի հաւատքից` պէտք է որ ձեզ սովորեցնեն: Դուք արդէն հասուն երիտասարդներ էք: Այսօր թէքնիքական հնարաւորութիւնները այնքան մեծ են« այնքան լայն հնարաւորութիւններ են տալիս. բացէք Հայաստան« Ս© Էջմիածին« Ղարաբաղ: Ղարաբաղի մէջ ձեզ պէս եօթը հազար երիտասարդներ գնացին զոհուեցին« իրենց կեանքը տուեցին« արիւն թափեցին« որպէս զի Ղարաբաղի իրենց եղբայրներն ու քոյրերը ազատ ապրեն« որպէս զի Ղարաբաղի սրբութիւնները չոչնչացուեն ու չբղծուեն ազըրպէյճանցիների կողմից« որպէս զի այնտեղ ապրող հայը կարենայ ազատ Հայերէն խօսել« կարողանայ դպրոց գնալ« իր լեզուն սովորել. որովհետեւ թոյլ չէին տալիս« Ղարաբաղի մէջ թոյլ չէին տալիս որ հայը Հայերէն խօսի« որ հայը դպրոց ունենայ« որ հայը եկեղեցի կարենայ մտնել եւ աղօթել: Եկեղեցիի դռները փակ էին« մէկ քահանայ« մէկ վարդապետ չկար© եւ ժողովուրդը ոտքի ելաւ« ոտքի ելաւ եւ ասեց ես ուզում եմ Հայերէն խօսել« ես սիրում եմ իմ մայրենին« սիրում եմ իմ պատմութիւնը եւ ես սիրում եմ իմ եկեղեցին« իմ հաւատքը« իմ Քրիստոսին© ես չեմ ուզում այլ հաւատք ունենալ»:

Ապա« բոլոր ներկայ պատանիներն ու երիտասարդները« ինչպէս նաեւ տարեցները« մօտեցան իրենց սիրելի Հայրապետին« Անոր Աջը համբուրեցին եւ ստացան օրհնութիւններ ու յուշանուէրներ:

Ուրբաթ Հոկտեմբեր 19« 2007

Հանդիպում տարբեր եկեղեցիներու բարձրաստիճան ներկայացուցիչներու հետ

Կէսօրուան ճաշի սեղանի շուրջ Ամենայն Հայոց Հայրապետը հանդիպում ունեցաւ տարբեր եկեղեցիներու բարձրաստիճան ներկայացուցիչներուն հետ: Այս առիթով« Նորին Սրբութիւնը խօսեցաւ Հայ Եկեղեցւոյ հիմնախնդիրներու մասին եւ ծանրացաւ Հայոց Ցեղասպանութեան վրայ: Հայոց Հայրապետին խօսքերը մեծ տպաւորութիւն գործեցին ներկաներուն վրայ` որոնք արտայայտուեցան պատմական Հայ Եկեղեցւոյ եւ Հայկական Ցեղասպանութեան ճանաչման մասին:

Այցելութիւն Ողջակիզման Թանգարանին

Յետ միջօրէի ժամը 1:30-ին Ամենայն Հայոց Հայրապետը Իր շքախումբով այցելեց Ողջակիզման Թանգարանը« ուր դիմաւորուեցաւ Թանգարանի պատասխանատուներուն կողմէ: Շքախումբը այցելեց Թանգարանի բաժանմուքները« ուր ցուցադրուած լուսանկարները սահմռկեցուցիչ էին© տեղին է յիշել մեծանուն գիտնական Այնշթայնի հետեւեալ խօսքը© «Աշխարհի վրայ ոչ այնքան յանցաւոր են չարիք գործողները« որքան այդ չարիքին հանդէպ անտարբեր մնացողները»: Նորին Սրբութեան կընկերակցէր նաեւ Տալասի Սէնաթըր Հարիսընը` որ իր կարգին դատապարտելով Հայոց Ցեղասպանութիւնը փոքրիկ յուշանուէր մը տուաւ Ամենայն Հայոց Կաթողիկոսին:

Հրաշափառի արարողութիւն

Երեկոյեան ժամը 7:00-ին` Տալլասի Ս© Սարգիս Եկեղեցւոյ մէջ տեղի ունեցաւ Հրաշափառ արարողութիւն« որուն ներկայ գտնուեցան հոծ թիւով հաւատացեալներ: Դէպի Խորան Իր ճամբուն վրայ Ամենայն Հայոց Հայրապետը օրհնեց ներկայ հաւատացեալները: Առաջնորդ Գերշ© Տ© Խաժակ Արք© Պարսամեանի բարի գալստեան խօսքէն ետք« Նորին Սրբութիւնը Իր պատգամին մէջ ըսաւ© «Սիրելի բարեպաշտ զաւակներ Մեր« փառք եւ գոհութիւն ենք բարձրացնում մեր հոգուց առ Աստուած« որ Տէրը Մեր քայլերը առաջնորդեց հովուապետական այցի դէպի Միացեալ Նահանգների Արեւելեան Թեմը« այցելելու ձեզ« հանդիպելու ձեզ հետ« ձեզ հետ աղօթելու« Մեր օրհնութիւնը եւ մեր պատգամը ձեզ բերելու եւ փոխանցելու: Եւ այսօր իրապէս խնդութիւն է ապրում Իմ հոգին« որ այս համեստ« որ այս խոնարհ յարկի ներքոյ համախմբուել ենք մենք« մեր հոգիներով պայծառ« մեր հաւատքով զօրեղ« մեր սիրով միասնական« մեր ինքնութեամբ հաստատուն« հաւաքուել ենք վերանորոգելու մեր ուխտը առ Աստուած` որ պիտի շարունակենք մեր բարի ընթացքը` մեր ազգային արժէքներին« մեր քրիստոնէական սուրբ հաւատքին հաւատարիմ»:

Արարողութեան աւարտին` Ամենայն Հայոց Հայրապետը հանդիպում ունեցաւ ու խօսեցաւ Իր հօտի անդամներուն հետ« որոնց ուրախութիւնն ու հպարտութիւնը անսահման էին:

Շաբաթ Հոկտեմբեր 20« 2007

Հիւսթըն Թէքսաս

Ամենայն Հայոց Սրբազանգոյն Կաթողիկոսը Հիւսթընի օդանաւակայանը ժամանեց առաւօտեան ժամը 11:00-ին: Նորին Սրբութիւնը դիմաւորեցին համայնքի ներկայացուցիչներ եւ դպրոցական աշակերտներ« որոնցմէ երկու հոգի« հայկական տարազ հագած« աղ ու հաց ներկայացուցին Հայոց Հայրապետին որպէս զի օրհնէ:

Հանդիպում պատանիներու հետ

Շքախումբը առաջնորդուեցաւ Հիւսթընի Ս© Գէորգ Եկեղեցին« որուն սրահին մէջ« յետ միջօրէի ժամը 1:00-ին« Հայ Դպրոցի հիւրասիրութեամբ կէսօրուան ճաշ սպասարկուեցաւ: Աշակերտներուն կողմէ գործադրուեցաւ յայտագիր մը« որուն ընթացքին անոնք երգեցին« արտասանեցին« պարեցին ու նուագեցին: Նորին Սրբութիւնը օրհնեց բոլոր պատանիները եւ անոնց յանձնեց յուշանուէրներ:

 

Հանդիպում երիտասարդներու հետ

Յետ միջօրէի ժամը 2:00-ին Վեհափառ Հայրապետը հանդիպում ունեցաւ շրջանի Հայ երիտասարրդներուն հետ: Երիտասարդները Նորին Սրբութեան ուղղեցին Հայ Եկեղեցին յուզող հարցեր« ինչպէս նաեւ Հայ երիտատասարդները Հայ Եկեղեցւոյ մօտեցնելու միջոցներու« Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան յարաբերութեանց եւ այլ հարցերու մասին: Նորին Սրբութիւնը անկեղծութեամբ իւրաքանչիւր հարցումին համգամանալից եւ համոզիչ պատասխաններ տուաւ:

Հրաշափառի արարողութիւն

Երեկոյեան ժամը 7:00-ին` Ս© Գէորգ Եկեղեցւոյ մէջ տեղի ունեցաւ Հրաշափառի արարողութիւն« որուն ընթացքին Վեհափառ Հայրապետը անդրադարձաւ հայոց հաւատքի զօրութեան մասին« որուն շնորհիւ դարեր շարունակ Հայ Ժողովուրդը պահպանած է իր ինքնութիւնը:

Տնօրհնէքի արարողութիւն

Արարաողութենէն ետք` բոլոր ներկաները համախմբուեցան Ս© Գէորգ Եկեղեցւոյ Հէքիմեան Սրահին մէջ« ուր Նորին Սրբութիւնը տնօրհնէքի արարողութիւն կատարեց: Ներկաները առիթը ունեցան մօտենալու Ամենայն Հայոց Հայրապետին« Անոր Աջը համբուրելու եւ նկարուելու Անոր հետ:

Ամենայն Հայոց Հայրապետը կարտայայտուի հովուապետական Իր այցելութեան մասին

Նիւ Եորքի «Արձագանգ» հեռուստակայանի խօսնակի հարցումին պատասխանելով Վեհափառ Հայրապետը ըսաւ© «Միշտ գոհութիւն եւ փառք յայտնում ենք Աստուծուն« որ առիթը ընծայեց Մեզ Հովուապետական երկրորդ այցով գտնուել Միացեալ Նահանգներու Արեւելեան Թեմը` Մեր օրհնութիւնը բաշխելու Մեր հաւատաւոր զաւակներին: Այցելութեան այս ընթացքին նախատեսուած է հանդիպում 18 քաղաքներում ապրող Մեր զաւակների հետ: Արդէն իսկ տասից աւելի համայնքներում եղանք եւ ամենուր հոգեւոր ուրախութիւն ապրեցինք` տեսնելով ազգային եւ հոգեւոր շէն կեանքը Մեր ժողովուրդի հաւատաւոր զաւակներին: Տեսնելով նրանց նախանձախնդրութիւնը հանդէպ իրենց ազգային սրբութիւնները« հանդէպ իրենց ազգային ինքնութիւնը« նրանց սէրը հանդէպ Մայր Եկեղեցին« Մայր Աթոռ Ս© Էջմիածինը« հանդէպ Հայոց Հայրենիքը` Հայաստան եւ Արցախ մեր երկիրը: Ծանօթացանք նաեւ որոշակի իրենց խնդիրներին« դժուարութիւններին« սակայն լաւատես ենք որ պիտի կարողանան իրենք` իրենց հաւատքի զօրութեամբ ազգային մեր սրբութիւնների հանդէպ իրենց սիրով ու նուիրումով« ազգային ժառանգութիւնները պաշտպանելու նախանձախնդրութեամբ« յաղթահարել այդ ամէն դժուարութիւնները: Ծաղկող համայնքներ են` հայկական ոգով եւ հայկական շնչով ապրող: Յատկապէս յուզիչ էր մեզ համար հանդիպումները երեխաների եւ պատանիների հետ« որոնք ծնուած հեռաւոր այս ափերում« երկրորդ-երրորդ սերունդը լինելով« խօսում են հայերէն« աղօթում են Հայերէն« արտասանում են հայկական բանաստեղծութիւններ եւ երգում հայկական երգեր© Հայ հոգին է խօսում իրենց մէջ« Հայ զգացումը եւ Հայու հպարտութիւնը: Ես հաւատում եմ որ հպարտութեան այդ զգացումով մեր ժողովուրդը պիտի գոյատեւի այս ափերում` վերանորոգելով իր ուժերը« վերակազմակերպելով իր ուժերը« եւ Աստուծոյ օգնականութեամբ: Այն որ գրեթէ Մենք ամէնուրեք տեսանք` սիրով համախմբուած ծուխեր« մեծ կամ փոքր« ծառայական ոգով սպասաւորում են միմեանց« օգտակար են դառնում միմեանց` գիտակցութեամբ որ իրենց ծառայութեամբ է որ պիտի ծաղկի ու զօրանայ իրենց համայնքը« պիտի դառնայ ցանկալի օճախ ու տուն իւրաքանչիւր հայորդու համար« եւ ոգին այդ միասնական« ոգին այդ համախմբումի իրապէս դրական արգասիքներ են ստեղծել ու արձանագրել իրենց կեանքից ներս© իւրաքանչիւրը նուիրում ունի ազգային կեանքին« իր ներդրումն է բերում« մէկը իր նիւթականն է ծառայեցնում« միւսը իր ժամանակը« միւսը իր աշխատանքը եւ միւսը իր տաղանդը© եւ այսպէս շէնանում են« շէնանում է ազգային կեանքը փոքրիկ այս համայնքների մէջ: Մենք աղօթող ենք որպէս զի Տէրը Իր օրհնութիւնը եւ Իր շնորհը հովանեալ պահի Մեր ազգի զաւակների վրայ ամէնուրեք` ի սփիւռս աշխարհի© եւ Մեր ազգի զաւակունք կարողանան իրենց առ Աստուած սիրով եւ առ հայրենին սիրով շարունակեն ապրել եւ փառաւորել Մեր ժողովուրդի անունն ու պատիւը»:

Խորագրեր

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ԱՎԵՏՄԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 07 April, 2021 

Սուրբ Աստվածածնի Ավետման տոնը պետական տոնակարգում հաստատված է որպես մայրության, գեղեցկության և սիրո ...

Ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը Ավագ շաբաթվա առիթով
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 06 April, 2021 

Սիրելի հավատավոր զավակներ Մեր, Մեծի պահոց շրջանի հոգևոր ապրումներով քայլ առ քայլ հասել ենք Ավագ հին ...

Ավելին
Այց Եռաբլուր
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 05 April, 2021 

Ապրիլի 5-ին՝ մեռելոց հիշատակության օրը, Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայո ...

Ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսը համայն հայությանը հղեց Տիրոջ Սուրբ Հարության ավետիսը
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 04 April, 2021 

Ապրիլի 4-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափա ...

Ավելին
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ ՄԵՐ ՏԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՀՐԱՇԱՓԱՌ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 04 April, 2021 

Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն: «Քրիստոս յարեաւ ի մեռելոց» (Շարական Հ ...

Ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռ այցելած Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա- Քսավիե Բելամիին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 04 April, 2021 

Ապրիլի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ ...

Ավելին
Ոտնլավայի կարգը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 01 April, 2021 

Ապրիլի 1-ին՝ Ավագ հինգշաբթի, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամեն ...

Ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Նարեկ սարկավագ Պետրոսյանի այրու հետ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 31 March, 2021 

Մարտի 31-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուր ...

Ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 30 March, 2021 

Մարտի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուր ...

Ավելին
Հրաժեշտի հանդիպում ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանի հետ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 29 March, 2021 

Մարտի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուր ...

Ավելին
1  |  2  |  3  |  4  |  5  |  6  |  7  |  8  |  9  |  10  Հաջորդ >