Լուրեր

ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ Ս. ՊԱՏԱՐԱԳ ՀԻՒՍԹԸՆԻ (ԹԷՔՍԱՍ) Ս. ԳԷՈՐԳ ԵԿԵՂԵՑՒՈՅ ՄԷՋ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 24 Հոկտեմբերի, 2007 

Հայրապետական Ս. Պատարագ

Առաւօտեան ժամը 10:00-ին` Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Իր շքախումբով ժամանեց Հիւսթընի Ս. Գէորգ Եկեղեցին: Ամպհովանիի ներքեւ Նորին Սրբութիւնը առաջնորդուեցաւ Եկեղեցի« ուր մեծ թիւով հաւատացեալներ ներկայ էին: Ամենայն Հայոց Հայրապետը ձեռաց խաչով օրհնեց ներկաները եւ Ս. Խորան բարձրացաւ Ս. Պատարագ մատուցանելու համար: Փէշակիրներն էին Առաջնորդական Փոխանորդ Հոգշ. Տ. Հայկազուն Ծ. Վրդ. Նաճարեան եւ Վեհափառ Հայրապետի գաւազանակիր Հոգշ. Տ.Յովնան Աբղ. Յակոբեան: Առընթերակաները` Թեմական Պատուիրակ Գերշ. Տ. Վիգէն Արք. Այգազեան եւ Նոր Նախիջեւանի եւ Ռուսիոյ Հայոց Առաջնորդ Գերշ. Տ. Եզրաս Եպս. Ներսիսեան: Ս. Պատարագի երգեցողութիւնը կատարեց Եկեղեցւոյ դպրաց դասը` ղեկավարութեամբ խմբավար Խորէն Մէյխանէճեանի:

Հայրապետական Ս. Պատարագին ներկայ էր նաեւ Ամերիկայի հայազգի դեսպան Էտուըրտ Ճէրէճեան:

Թեմակալ Առաջնորդ Գերշ. Տ. Խաժակ Արք. Պարսամեան ներկայացուց Նորին Սրբութիւնը ըսելով. «Այսօր բացառիկ օր մըն է Հիւսթընի Ս. Գէորգ Եկեղեցւոյ հաւատացեալներուն համար` որովհետեւ առաջին անգամն է որ Ամենայն Հայոց Կաթողիկոս մը կայցելէ Հիւսթըն եւ Ս. Պատարագ կը մատուցանէ: Ես վստահ եմ որ այս բացառիկ օրը պատմական նշանակութեամբ պիտի արձանագրուի Հիւսթընի Ս. Գէորգ Եկեղեցւոյ պատմութեան մէջ»:

Վեհափառ Հայրապետը Իր քարոզի ընթացքին ըսաւ. «... պատմութեան քառուղիներէն հայկական պետականութեան բացակայութեան ժամանակ ընտանիքը եւ եկեղեցին եղել են հայապահպանութեան այն ապառաժ վէմը« որին վրայ հիմուել ու գոյատեւել է Հայ ժողովուրդը: Այսօրուան մեր ազատ ու անկախ Հայաստանում« նաեւ սփիւռքում« հայ ընտանիքի առջեւ ծառացած բազում խնդիրներին ու մարտահրաւէրներին ընդառաջ մենք պէտք է անկասկած վերագտնենք հայ նահապետական ընտանեկան հիւսուածքի կարեւորութիւնը« որ հիմնական կորիզն է հասարակութեան եւ մանրակերտը եկեղեցական համայնքի»:

Ս. Պատարագի ընթացքին Նորին Սրբութիւնը Հայրապետական Կոնդակ եւ շքանշան շնորհեց Քըրք Խաչիկեանին` իր նուիրումին համար հանդէպ Մայր Աթոռ Ս. Էջմիածնին եւ որպէս բարերար Ս. Գէորգ Եկեղեցւոյ: Սրբատառ Կոնդակը կարդաց Գերշ. Տ. Եզրաս Եպս. Ներսիսեան: Վեհափառ Հայրապետը Ս. Գէորգ Եկեղեցւոյ նուիրեց սրբանկար մը« իսկ եկեղեցւոյ հովիւ Արժշ. Տ. Զենոբ Ա. Քհնյ. Նալպանտեանին` լանջախաչ մը:

Յաւարտ Ս. Պատարագի` Եկեղեցւոյ սրահին մէջ տեղի ունեցաւ հանդիսաւոր ճաշկերոյթ« որուն բացումը կատարուեցաւ դրօշակներու արարողութեամբ եւ բոլոր ներկաներուն կողմէ երգուած ամերիկեան եւ հայկական օրհներգներով:

Ճաշկերոյթի բացման խօսքը կատարեց Եկեղեցւոյ Ծխական Խորհուրդի ատենապետ Վրէժ Գոլանճեան« իսկ Տէյվիտ Օհանեան կարդաց Թէքսասի նահանգապետի բարի գալսեան խօսքը` ուղղուած Ամենայն Հայոց Հայրապետին: Խօսք առաւ նաեւ Եկեղեցւոյ հովիւ Արժշ. Տ. Զենոբ Ա. Քհնյ. Նալպանտեան: Գերշ. Տ. Վիգէն Արք. Այգազեան ներկայացուց դեսպան Էտուըրտ Ճէրէճեանը« որ իր խօսքին մէջ անդրադարձաւ արտասահմանի հայերու« մասնաւորաբար Ամերիկայի« եւ Հայաստանի ու եկեղեցւոյ յարաբերութեանց մասին:

Գործադրուեցաւ գեղարուեստական յայտագիր եւ ցուցադրուեցաւ ժապաւէն մը` Մայր Աթոռի գործունէութեանց մասին:

Փակման խօսքին մէջ Ամենայն Հայոց Հայրապետը խոստացաւ դարձեալ առիթ ստեղծել այցելելու Հիւսթըն« նոյն ատեն յորդորեց որ արտասահմանի հայերը յաճախ այցելեն Մայր Հայրենիք:

Խորագրեր

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ԱՎԵՏՄԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 07 April, 2021 

Սուրբ Աստվածածնի Ավետման տոնը պետական տոնակարգում հաստատված է որպես մայրության, գեղեցկության և սիրո ...

Ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը Ավագ շաբաթվա առիթով
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 06 April, 2021 

Սիրելի հավատավոր զավակներ Մեր, Մեծի պահոց շրջանի հոգևոր ապրումներով քայլ առ քայլ հասել ենք Ավագ հին ...

Ավելին
Այց Եռաբլուր
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 05 April, 2021 

Ապրիլի 5-ին՝ մեռելոց հիշատակության օրը, Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայո ...

Ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսը համայն հայությանը հղեց Տիրոջ Սուրբ Հարության ավետիսը
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 04 April, 2021 

Ապրիլի 4-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափա ...

Ավելին
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ ՄԵՐ ՏԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՀՐԱՇԱՓԱՌ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 04 April, 2021 

Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն: «Քրիստոս յարեաւ ի մեռելոց» (Շարական Հ ...

Ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռ այցելած Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա- Քսավիե Բելամիին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 04 April, 2021 

Ապրիլի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ ...

Ավելին
Ոտնլավայի կարգը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 01 April, 2021 

Ապրիլի 1-ին՝ Ավագ հինգշաբթի, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամեն ...

Ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Նարեկ սարկավագ Պետրոսյանի այրու հետ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 31 March, 2021 

Մարտի 31-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուր ...

Ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 30 March, 2021 

Մարտի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուր ...

Ավելին
Հրաժեշտի հանդիպում ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանի հետ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 29 March, 2021 

Մարտի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուր ...

Ավելին
1  |  2  |  3  |  4  |  5  |  6  |  7  |  8  |  9  |  10  Հաջորդ >