Լուրեր

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ ՇԻԳԱԿՈՅԻ ՄԷՋ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 27 Հոկտեմբերի, 2007 

Հանդիպում Շիգակոյի Կաթոլիկ Եկեղեցւոյ Կարտինալ Ճորճի հետ

Նախորդ գիշեր« Երեքշաբթի Հոկտեմբեր 23« Ռէյսինի Ս. Մեսրոպ Եկեղեցւոյ սրահին մէջ տեղի ունեցած ընդունելութենէն ետք` Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Իր շքախումբով Շիգակօ մեկնեցաւ:

Չորեքշաբթի Հոկտեմբեր 24-ի առաւօտուն` Նորին Սրբութիւնը պանդոկի հիւրասենեակին մէջ ընդունեցաւ այցելութիւնը Կաթոլիկ Եկեղեցւոյ Շիգակոյի Կարտինալ Ճորճի` ի ներկայութեան Թեմակալ Առաջնորդ Գերշ. Տ. Խաժակ Արք. Պարսամեանի եւ այլ հոգեւորականներու: Այս հանդիպումի ընթացքին քննարկուեցան հայ Առաքելական Եկեղեցւոյ եւ Կաթոլիկ Եկեղեցւոյ փոխ յարաբերութիւնները եւ համագործակցութիւնը: Հանդիպումի աւարտին` Ամենայն Հայոց Հայրապետը Կարտինալ Ճորճի նուիրեց ոսկեզօծ լանջախաչ մը` ի նշան երկու եկեղեցիներու բարեկամութեան:

Օծում Շիգակոյի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցւոյ նորակառոյց դռներուն

Կէսօրուան ժամը 12:00-ին` Ամենայն Հայոց Հայրապետը կատարեց օծումը Շիգակոյի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցւոյ նորակառոյց եւ գեղակերտ մուտքի դռներուն:

Եկեղեցականներու դասը եւ հաւատացեալները մուտք գործեցին Եկեղեցի« ուր տեղի ունեցաւ կարճատեւ արարողութիւն մը« որուն ընթացքին Նորին Սրբութիւնը Իր պատգամին մէջ անդրադարձաւ Հայ Եկեղեցւոյ առաքելութեան` Հայ ժողովուրդի կեանքին մէջ« շեշտելով որ Հայ մնալու առաջին նախապայմանն է հայոց հաւատքի եւ հայոց եկեղեցւոյ պահպանումը` մանաւանդ Հայրենիքէն հեռու սփիւռքի մէջ« ուր եթէ գոյութիւն չունենար Հայ Եկեղեցւոյ հաւաքականութիւն` Հայը Հայուն դժուարաւ պիտի կարենար հանդիպիլ:

Արարողութենէն ետք Հայոց Սրբազնագոյն Կաթողիկոսը ժամանակ անցուց հաւատացեալներուն հետ« եւ համբերութեամբ« եւ անկեղծութեամբ եւ համոզիչ կերպով պատասխանեց ներկաներուն ուղղած հարցումներուն« ինչպէս Հայոց Պատարագի Անգլերէն տարբերակի« զանազան հանդիպումներու« Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հովանաւորութեան ներքեւ գործող հիւանդանոցներու անհրաժեշտութեան եւ այլ հարցեր:

Հրաշափառի արարողութիւն

Յետ միջօրէի ժամը 7:00-ին` հրաշափառ արարողութիւն տեղի ունեցաւ Ս. Պօղոս եւ Պետրոս Յունական Ուղղափառ Եկեղեցւոյ մէջ« ուր ներկայ էր Շիգակոյի եւ շրջակայքի Հայ հաւատացեալներու հոծ բազմութիւն մը:

Հիւրընկալ Եկեղեցւոյ աւագերէց Եպիսկոպոսը բարի գալուստ մաղթեց Ամենայն Հայոց Հայրապետին: Գերշ. Տ. Խաժակ Արք. Պարսամեան` Նորին Սրբութիւնը ներկայացնող իր խօսքերուն մէջ անդրադարձաւ Ամերիկայի Ներկայացուցիչներու Տան Արտաքին Յարաբերութեանց Յանձնաժողովին (Հոկտեմբեր 10)` Ամենայն Հայոց Հայրապետի արտասանած բացման աղօթքին:

Իր պատգամին մէջ Հայոց Հայրապետը ըսաւ. «Փառքդ շատ լինի Տէր« յոյսդ մեծ լինի ժողովուրդ Հայոց: Մեծ Եղեռնից տասնամեակներ անց` Ամերիկայի այս օրհնեալ հողի վրայ տունդ ես վերստին կանգնեցրել« հոգեւոր եւ ազգային կեանքդ շէնացրել: Երջանկայիշատակ մեր Հայրապետներից Վազգէն Ա. Հայ ազգի հոգեւոր վերածնունդը կոչել է "Հայ հաւատի հրաշքը": Ամերիկայի հայութիւնը վառ վկայութիւնն է Հայ ժողովուրդի յարութեան հրաշքի« նրա վերածնուելու զօրութեան` որի ակունքը կեանքի հաւատքն է Քրիստոսով: Սիրելիներ« ձեր ընտանիքների կեանքի պատմութիւնն է Արեւելեան Թեմի պատմութիւնը. այն սկիզբ է առնում պանդխտութեան մէջ ձեր հայրերի տքնաջան աշխատանքով« արդար վաստակով եւ այս վաստակի արդիւնքը Հայ Եկեղեցիին« Հայ Դպրոցին« ազգային խնամատար եւ մշակութային հաստատութիւններին ընծայաբերումով« զոհողութեամբ ու անմնացորդ ծառայութեամբ ազգային կեանքին»:

Պատգամի աւարտին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը խաչքար եւ սրբապատկեր նուիրեց Յոյն Եկեղեցւոյ աւագերէցին` որպէս գրաւական երկու եկեղեցիներու բարեկամութեան եւ ի յիշատակ Հայոց Հայրապետի այցելութեան: Յուշանուէր յանձնեց նաեւ Շիգակոյի եւ շրջակայքի Հայ Եկեղեցիներու հովիւներուն:

Յոյն Եկեղեցւոյ սրահին մէջ տեղի ունեցաւ ընդունելութիւն« որուն ընթացքին« ինչպէս ամէն տեղ« աջահամբոյրի համար ներկաները մօտեցան Ամենայն Հայոց Հայրապետին:

Խորագրեր

Այց Եռաբլուր
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 05 April, 2021 

Ապրիլի 5-ին՝ մեռելոց հիշատակության օրը, Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայո ...

Ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսը համայն հայությանը հղեց Տիրոջ Սուրբ Հարության ավետիսը
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 04 April, 2021 

Ապրիլի 4-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափա ...

Ավելին
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ ՄԵՐ ՏԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՀՐԱՇԱՓԱՌ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 04 April, 2021 

Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն: «Քրիստոս յարեաւ ի մեռելոց» (Շարական Հ ...

Ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռ այցելած Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա- Քսավիե Բելամիին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 04 April, 2021  (Անիրավազոր)

Ապրիլի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ ...

Ավելին
Ոտնլավայի կարգը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 01 April, 2021 

Ապրիլի 1-ին՝ Ավագ հինգշաբթի, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամեն ...

Ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Նարեկ սարկավագ Պետրոսյանի այրու հետ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 31 March, 2021 

Մարտի 31-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուր ...

Ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 30 March, 2021 

Մարտի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուր ...

Ավելին
Հրաժեշտի հանդիպում ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանի հետ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 29 March, 2021 

Մարտի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուր ...

Ավելին
Ծաղկազարդի տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 28 March, 2021 

Մարտի 28-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնակատարեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ հաղ ...

Ավելին
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ԱՎԱԳ ՇԱԲԱԹՎԱ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 26 March, 2021 

ԾԱՂԿԱԶԱՐԴ (մարտի 28) -Անդաստան և մանուկների օրհնություն` հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրոր ...

Ավելին
1  |  2  |  3  |  4  |  5  |  6  |  7  |  8  |  9  |  10  Հաջորդ >