Լուրեր

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ Կ'ԱՅՑԵԼԷ ՄԻՆԷԱՓՈԼԻՍ (ՄԻՆՆԻՍՈԹԱ)

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 27 Հոկտեմբերի, 2007 

Շիգակոյի Կրօնական Առաջնորդներու Խորհուրդի հիւրասիրութիւնը

Առաւօտեան ժամը 9:30-ին` Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. եւ Իր շքախումբը հիւրասիրուեցան Շիգակոյի Կրօնական Առաջնորդներու Խորհուրդին կողմէ` Union League Club-ի մէջ: Ներկայ էին քոյր եկեղեցիներու բարձրաստիճան հոգեւորականներ եւ աշխարհական դէմքեր: Նախաճաշի ընթացքին հարցեր ուղղուեցան Նորին Սրբութեան` որոնց տուաւ հանգամանալից պատասխաններ: Ցեղասպանութեան մասին ուղղուած հարցումին պատասխանեց. «Մասնաւորապէս կարեւոր է ճանաչումը եւ դատապարտումը ցեղասպանութեան` որպէս զի նման ցեղասպանութիւններ տեղ չգտնեն աշխարհով մէկ»:

Դէպի Մինէափոլիս (Միննիսոթա)

Հայոց Հայրապետը եւ Իր հետեւորտները փոխադրող օդանաւը Սէյնթ Փօլ Միննիսոթա ժամանեց յետ միջօրէի ժամը 1:30-ին: Օդանաւակայանի մէջ աղ ու հացի օրհնութեան եւ բարի գալստեան արարողութենէն ետք` Ամենայն Հայոց Հայրապետը պանդոկ առաջնորդուեցաւ:

Հրաշափառ արարողութիւն

Երեկոյեան ժամը 7:00-ին` Մինէափոլիսի Ս. Սահակ Եկեղեցւոյ մէջ տեղի ունեցաւ Հրաշափառի արարողութիւն` որուն ներկայ էին քոյր եկեղեցիներու ներկայացուցիչներ« Եկեղեցւոյ Ծխական Խորհուրդի անդամները« թեմական պատգամաւորը« եկեղեցապատկան կազմակերպութեան անդամներ եւ հոծ թիւով հաւատացեալներ:

Այս առիթով Հայոց Հայրապետը Ս. Էջմիածինէն բերած սկիհ մը նուիրեց Ս. Սահակ Եկեղեցւոյ: Նորին Սրբութիւնը Իր պատգամին մէջ ըսաւ. «Ձեր հոգու մէջ կրէք Հայաստանի յոյսերն ու տեսիլքները« ձեր սրտի մէջ կրէք Ս. Էջմիածնի լուսեղէն պատկերը` եւ կապրէք յաւերժ« կապրէք հայաշունչ« կապրէք Ս. Սահակի եւ Ս. Մեսրոպի հետ« կապրէք Ս. Նարեկացու հետ« ձեր շրթերին կը հնչի աղօթքը Շնորհալուն« ձեր շրթերին կը հնչի երգը Կոմիտասի« եւ ձեր ոգին արի կը լինի Վարդանանց շնչով ու ոգով»:

Արարողութեան աւարտին` Նորին Սրբութիւնը օծումը կատարեց Եկեղեցւոյ մկրտարանին. Եկեղեցին ու մկրտարանը կառուցուած էին Տէր եւ Տիկին Սթիւըն եւ Շաքէ Սքալըններու գլխաւոր բարերարութեամբ: Ապա« ընդունելութիւն տեղի ունեցաւ Եկեղեցւոյ սրահին մէջ: Ներկաները խոր յարգանքով եւ երկիւղածութեամբ մօտեցան Ամենայն Հայոց Հայրապետին եւ Անոր Աջը համբուրեցին եւ ստացան օրհնութիւնները:

Ուրբաթ Հոկտեմբեր 26« 2007

Պատուոյ Տաքթորայի աստիճանի տուչութիւն Ամենայն Հայոց Հայրապետին

Ամենայն Հայոց Հայրապետը Իր շքախումբով այցելեց Հռոմէական Կաթոլիկ Սէյնթ Թամըս Համալսարանը« ուր իրենց ուսումը կը կատարելագործեն Մայր Աթոռի միաբաններ` մեկենասութեամբ ազգային բարերար Տիար Ճէրըլտ Գաֆէսճեանի:

Մասնաւոր արարողութեամբ մը Սէյնթ Թամըս Համալսարանի նախագահ Հայր Տէնիս Տիս պատուոյ Տոքթորայի աստիճան շնորհեց Ամենայն Հայց Հայրապետին« որ Իր խորին շնորհակալութիւնը յայտնեց Իրեն ընծայուած այս պատիւին« ինչպէս նաեւ Մայր Աթոռի միաբաններուն հանդէպ ցոյց տրուած հոգածութեան համար:

Համալսարանի նախագահին« ուսուցչական կազմին եւ միջ-եկեղեցական եւ քաղաքական անձնաւորութիւններու հետ Նորին Սրբութիւնը սեղանակից եղաւ կէսօրուան ճաշին« որուն ներկայ էին նաեւ Մինիսոթայի քաղաքապետը« Կաթոլիկ Եկեղեցւոյ Արքեպիսկոպոսը« Տէր եւ Տիկին Ճէրըլտ Գաֆէսճեան եւ զաւակները« ինչպէս նաեւ Հայ եւ օտար հրաւիրեալներ: Ճաշի աւարտին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայրապետական սրբատառ Կոնդակ եւ Գրիգոր Լուսաւորիչ Շքանշան շնորհեց Տիար Ճէրըլտ Գաֆէսճեանի` անոր բազմաթիւ եւ բազմապիսի բարերարութիւններուն ի գնահատութիւն:

Դէպի Նիւ Եորք

Ամենայն Հայոց Հայրապետը« Իր հետեւորդներով« Նիւ Ճըրզիի Թիթըրպորօ օդանաւակայանը ժամանեց յետ միջօրէի ժամը 6:00-ին: Բարի Գալստեան ընդունելութենէն ետք` Նորին Սրբութիւնը առաջնորդուեցաւ Նիւ Եորքի Metropolitan Club-ը` ուր հիւրասիրութիւն կազմակերպուած է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան կողմէ:

Խորագրեր

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ԱՎԵՏՄԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 07 April, 2021 

Սուրբ Աստվածածնի Ավետման տոնը պետական տոնակարգում հաստատված է որպես մայրության, գեղեցկության և սիրո ...

Ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը Ավագ շաբաթվա առիթով
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 06 April, 2021 

Սիրելի հավատավոր զավակներ Մեր, Մեծի պահոց շրջանի հոգևոր ապրումներով քայլ առ քայլ հասել ենք Ավագ հին ...

Ավելին
Այց Եռաբլուր
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 05 April, 2021 

Ապրիլի 5-ին՝ մեռելոց հիշատակության օրը, Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայո ...

Ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսը համայն հայությանը հղեց Տիրոջ Սուրբ Հարության ավետիսը
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 04 April, 2021 

Ապրիլի 4-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափա ...

Ավելին
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ ՄԵՐ ՏԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՀՐԱՇԱՓԱՌ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 04 April, 2021 

Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն: «Քրիստոս յարեաւ ի մեռելոց» (Շարական Հ ...

Ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռ այցելած Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա- Քսավիե Բելամիին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 04 April, 2021 

Ապրիլի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ ...

Ավելին
Ոտնլավայի կարգը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 01 April, 2021 

Ապրիլի 1-ին՝ Ավագ հինգշաբթի, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամեն ...

Ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Նարեկ սարկավագ Պետրոսյանի այրու հետ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 31 March, 2021 

Մարտի 31-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուր ...

Ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 30 March, 2021 

Մարտի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուր ...

Ավելին
Հրաժեշտի հանդիպում ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանի հետ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 29 March, 2021 

Մարտի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուր ...

Ավելին
1  |  2  |  3  |  4  |  5  |  6  |  7  |  8  |  9  |  10  Հաջորդ >