Լուրեր

ՄՕՏ 500 ԴՊՐՈՑԱԿԱՆ ԱՇԱԿԵՐՏՆԵՐ ԴԻՄԱՒՈՐԵՑԻՆ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ՍՐԲԱԶՆԱԳՈՅՆ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 31 Հոկտեմբերի, 2007 

Հրաշափառի արարողութիւն Ֆէրլոնի (Նիւ Ճըրզի) Սրբոց Ղեւոնդեանց Եկեղեցւոյ մէջ

Մօտ 500 դպրոցական աշակերտներ« եւ աւելի քան 200 ուսուցիչներ ու ծնողներ« համախմբուած էին Ֆէրլոնի Սրբոց Նահատակաց Եկեղեցւոյ մէջ« ուր առաւօտեան ժամը 10:30-ին մուտք գործեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Իր շքախումբով: Հրաշափառի արարողութեան ընթացքին Նորին Սրբութիւնը Իր խօսքը ուղղելով ներկայ մանուկներուն եւ պատանիներուն ըսաւ. «Այս եկեղեցին այսօր լեցուն է հրեշտակներով: Դուք կը տեսնէ°ք հրեշտակները այս եկեղեցւոյ մէջ: Ո°չ: Դուք էք հրեշտակները: Դուք էք հրեշտակները եւ մենք կը սիրենք ձեզ« որովհետեւ դուք մեր հրեշտակներն էք: Այժմ երբ ձեր դիմաց կանգնած եմ« կը մտածեմ մեր կեանքին ու առաքելութեան նշանակութեան մասին: Մենք կը քարոզենք եւ կաղօթենք ամէն օր որպէս զի Աստուած ստեղծէ աշխարհ մը« որուն մէջ մենք կարենանք ապրիլ որպէս մանուկներ` մաքուր սրտով« պատիւով եւ սիրով: Այս զգացումները եւ այս արժէքները զարդերն են իւրաքանչիւր մանուկի»:

Ապա« Նորին Սրբութիւնը սրբանկար մը նուիրեց Սրբոց Ղեւոնդեանց Եկեղեցւոյ:

Արարողութեան աւարտին` բոլորը անցան Եկեղեցւոյ սրահը« ուր գործադրուեցաւ գեղարուեստական յայտագիր մը` պատրաստուած դպրոցական աշակերտներու կողմէ:

Ամերիկեան եւ Հայկական օրհներգներէն ետք` բարեգալստեան խօսքեր արտասանեցին Սրբոց Ղեւոնդեանց Եկեղեցւոյ հովիւ Արժշ. Տ. Տիրան Քհնյ. Պօհաճեան եւ Առաջնորդարանի Երիտասարդական եւ Կրթական Բաժանմունքի համակարգող Ճէնիֆըր Մօրիս:

Նիւ Եորքի եւ շրջակայքի երեք ամէնօրեայ վարժարաններու« տասնըերկու միօրեայ եւ կիրակնօրեայ դպրոցներու աշակերտներ երգերով« արտասանութիւններով« պարերով եւ թատերական ներկայացումով հանդէս եկան:

Նորին Սրբութիւնը ներկայ աշակերտներուն հետ մասնակցեցաւ կէսօրուան ճաշին:

Իր պատգամին մէջ Ամենայն Հայոց Հայրապետը քաջալերեց ամերիկահայ նոր սերունդը Հայ մնալու եւ արժանաւոր զաւակները ըլլալու Հայ ժողովուրդին:

Այցելութիւն Էմըրսընի (Նիւ Ճըրզի) Տարեցներու Տան

Ամենայն Հայոց Հայրապետը` Իր շքախումբով այցելեց Էմըրսընի Տարեցներու Տունը« ուր տնօրհնէքի արարողութիւն կատարեց« օրհնեց պատսպարեալները եւ աղօթեց անոնց առողջութեան համար: Պատսպարեաներուն կողմէ իր սրտի խօսքը ըսաւ Տարեցներու Տան բնակիչ Արժշ. Տ. ՎահրիՃ Ա. Քհնյ. Շիրինեան« որուն Նորին Սրբութիւնը լանջախաչ մը նուիրեց:

Երիտասարդաց Կազմակերպութեան Կեդրոնական Խորհուրդի ժողով

Յետ միջօրէի ժամը 4:00-ին` Նորին Սրբութիւնը Ամերիկայի Արեւելեան Թեմի Առաջնորդարանը ժամանեց եւ նախագահենց Երիտասարդաց Կազմակերպութեան Կեդրոնական Խորհուրդի ժողովին: Նորին Սրբութիւնը տեղեկացաւ Կեդրոնական Խորհուրդի ծրագիրներուն եւ Իր յորդորները տուաւ ներկայ անդամներուն:

Հանդիպում գոլէճական Հայ ուսանողներու եւ երիտասարդներու հետ

Երեկոյեան ժամը 7:00-ին` Նիւ Եորքի Ֆորտհամ Համալսարանի սրահին մէջ Ամենայն Հայոց Հայրապետը հանդիպում ունեցաւ երկու հարիւր գոլէճական Հայ ուսանողներու եւ երիտասարդներու հետ:

Հանդիսասրահ մուտքին` երկու շարք կազմած Շուշի պարախումբի անդամները« հայկական տարազներով« դիմաւորեցին Նորին Սրբութիւնը:

Այս հանդիպումին բացման խօսքը արտասանեցին կազմակերպիչներ` Առաջնորդարանի Գոլէճական Ուսանողներու Յայտագիրի համակարգող Ճուլի Հոփլամազեան եւ անոր օգնական Լիտիա Քիւրճեան:

«Շուշի» պարախումբը քանիցս ելոյթ ունեցաւ: Խօսեցան Թալին Խըթիկ (Շիգակոյի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցիէն)« Կրեկըրի Կիւրոյեան (Ուայթ Փլէյնզի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցիէն)« Ալեքս Թոփաքպաշեան (Ուինվուտի Ս. Սահակ եւ Ս. Մեսրոպ Եկեղեցիէն) եւ Գարլա Կարապետեան (Screamers-ի բեմադրիչ). երաժշտական ելոյթով հանդէս եկաւ Կարինէ Յովնանեան (Չելթընհամի Ս. Երրորդութիւն Եկեղեցիէն):

Յայտագիրի աւարտին թեմակալ Առաջնորդ Գերշ. Տ. Խաժակ Արք. Պարսամեան ներկայացուց Ամենայն Հայոց Հայրապետը« որ Իր Անգլերէն լեզուով խօսքին մէջ ըսաւ. «Հայրապետական այցելութեան կարգախօսն է "Հովուական Այցելութիւն` Հաւատքը Տուն Բերող"« ես ամբողջութեամբ համաձայն չեմ այս կարգախօսին` որովհետեւ հաւատքը հոն է« հաւաքը ձեր տուներուն մէջն է« հաւատքը ձեր սրտերուն մէջն է« հաւատքը ձեր եկեղեցիներուն մէջն է« ձեր համայնքներուն« ձեր հանդիսասրահներուն« ձեր դպրոցներուն եւ ձեր կեանքին մէջ: Մեր հաւատքն է որ մեզի բերաւ Առաքեալները« մեր նախահայրերը« Գրիգոր Լուսաւորիչ« Մեսրոպ Մաշթոց« Սահակ Պարթեւ. անոնք են որ շաղախեցին մեր հաւատքը` մեր կեանքով « մեր ինքնութեամբ« մեր նկարագիրով եւ մեր անունով: Իմ այցելութիւնս մէկ նպատակ ունի` յիշելով այս բոլորը մեր հաւատքը աւելի վառ պահել եւ ուխտել որ հաւատարիմ պիտի մնանք մեր նախահայրերուն եւ մեր հաւատքին»:

Խորագրեր

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ԱՎԵՏՄԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 07 April, 2021 

Սուրբ Աստվածածնի Ավետման տոնը պետական տոնակարգում հաստատված է որպես մայրության, գեղեցկության և սիրո ...

Ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը Ավագ շաբաթվա առիթով
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 06 April, 2021 

Սիրելի հավատավոր զավակներ Մեր, Մեծի պահոց շրջանի հոգևոր ապրումներով քայլ առ քայլ հասել ենք Ավագ հին ...

Ավելին
Այց Եռաբլուր
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 05 April, 2021 

Ապրիլի 5-ին՝ մեռելոց հիշատակության օրը, Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայո ...

Ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսը համայն հայությանը հղեց Տիրոջ Սուրբ Հարության ավետիսը
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 04 April, 2021 

Ապրիլի 4-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափա ...

Ավելին
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ ՄԵՐ ՏԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՀՐԱՇԱՓԱՌ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 04 April, 2021 

Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն: «Քրիստոս յարեաւ ի մեռելոց» (Շարական Հ ...

Ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռ այցելած Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա- Քսավիե Բելամիին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 04 April, 2021 

Ապրիլի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ ...

Ավելին
Ոտնլավայի կարգը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 01 April, 2021 

Ապրիլի 1-ին՝ Ավագ հինգշաբթի, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամեն ...

Ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Նարեկ սարկավագ Պետրոսյանի այրու հետ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 31 March, 2021 

Մարտի 31-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուր ...

Ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 30 March, 2021 

Մարտի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուր ...

Ավելին
Հրաժեշտի հանդիպում ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանի հետ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 29 March, 2021 

Մարտի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուր ...

Ավելին
1  |  2  |  3  |  4  |  5  |  6  |  7  |  8  |  9  |  10  Հաջորդ >