Լուրեր

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏ Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ.Ի ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆՆԵՐԸ ԿԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԻՆ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 1 Նոյեմբերի, 2007 

Ընդունելութիւն ՄԱԿ-ի մօտ Վատիկանի ներկայացուցչութեան կեդրոնին մէջ

Առաւօտեան ժամը 8:00-ին` Ամենայն Հայոց Հայրապետը Իր շքախումբով նախաճաշի հրաւիրուած էր ՄԱԿ-ի մօտ Վարտիկանի մնայուն դիտորդ Սէլէսթինօ Արք. Միկլիօրիի կողմէ: Ներկայ էին ՄԱԿ-ի մօտ Հայաստանի Հանրապետութեան լիազօր եւ մնայուն դեսպան Արմէն Մարտիրոսեան եւ միջ-եկեղեցական ու միջ-կրօնական բարձրաստիճան ներկայացուցիչներ:

Հիւրընկալ Միկլիօրի Արքեպիսկոպոսի ողջոյնի խօսքէն ետք` Թեմակալ Առաջնորդ Գերշ. Տ. Խաժակ Արք. Պարսամեան ներկայացուց Ամենայն Հայոց Հայրապետը« որ Իր խօսքին մէջ ըսաւ. «Մենք փոքր ազգ մըն ենք« սակայն ազատ յարաբերութեան մեր կեցուածքը յատուկ է զօրաւոր եկեղեցիի եւ զօրաւոր ազգի: Փոքր ազգերու յատուկ է ամփոփուած մնալ` պահելու համար իրենց արժէքները« իրենց աւանդութիւնները եւ պաշտպանելու իրենք զիրենք` ինչ որ չի պատահիր մեր եկեղեցւոյ եւ մեր ազգին մէջ. մեր կեանքն ու գործը կարծէք կը պատկանի մեծ ու զօրաւոր ուժ ունեցող ազգի մը: Այդ ուժը մենք կը ստանանք մեր Տիրոջմէ` Անոր հանդէպ մեր ունեցած հաւատքէն: Չենք կրնար մեր ճամբան շարունակել եթէ Աստուծոյ կամքը չըլլայ»:

«Խղճմտանքի Կոչ Հիմնարկ»ի նախագահ Րաբբի Արթըր Շնայըր իր խօսքին մէջ անդրադարձաւ այն խանդավառութեան` զոր Ամենայն Հայոց Հայրապետի այցելութիւնը ստեղծած էր Իր հօտին մէջ եւ ծանրացաւ Նորին Սրբութեան առաքելութեան վրայ:

Աղօթքի արարողութիւն Ասորական Ս. Մարք Եկեղեցւոյ մէջ

Կէսօրուան ժամը 12:00-ին` Ասորի Ուղղափառ Եկեղեցւոյ Առաջնորդ Գերշ. Տ. Մոր Սիրիլ Արք. Աֆրամ Քարիմի հրաւէրով` Ամենայն Հայոց Հայրապետը եւ Իր շքախումբը մեկնեցաւ Ս. Մարք Ուղղափառ Եկեղեցի« ուր տեղի ունեցաւ աղօթքի արարողութիւն` մասնակցութեամբ Հայ եւ Ասորի հոգեւորականներու եւ ներկայութեամբ Ուղղափառ եւ Արեւելեան Ուղղափառ Եկեղեցիներու ներկայացուցիչներու: Եկեղեցւոյ մէջ ներկայ էին նաեւ հաւատացեալներ:

Հանդիպում ՄԱԿ-ի Ընդհանուր Քարտուղարին հետ

Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. եւ Թեմակալ Առաջնորդ Գերշ. Տ. Խաժակ Արք. Պարսամեան մեկնեցան Նիւ Եորք` եւ Միացեալ Ազգերու Կազմակերպութեան կեդրոնին մէջ առանձին հանդիպում ունեցան Ընդհանուր Քարտուղար Պան Քի-Մունի հետ:

Այցելութիւն Նիւ Ճըրզիի Մոնմաութ Համալսարանին

Յետ միջօրէի ժամը 5:00-ին` Ամենայն Հայոց Հայրապետը Իր շքախումբով ժամանեց Նիւ Ճըրզիի Մոնմաութ Համալասրանը« որուն նախագահ Տոքթ. Փօլ Կաֆնի դիմաւորեց Նորին Սրբութիւնը: Տեղի ունեցաւ հիւրասիրութիւն« որուն ներկայ էին նաեւ Րէտ Պանքի քաղաքապետ Փաթ Մէննա եւ Լոնկ Պիչի քաղաքապետ Ատամ Շնայտըր` որոնք մասնաւոր արարողութեամբ իրենց քաղաքներու բանալիները յանձնեցին Նորին Սրբութեան: Ներկայ էր նաեւ գոնկրէսմէն Ճոզէֆ Քիրիլլոս:

Հրաշափառի արարողութիւն Էլպրոնի (Նիւ Ճըրզի) Ս. Ստեփանոս Եկեղեցւոյ մէջ

Նոյն երեկոյեան ժամը 7:00-ին Նիւ Ճըրզիի Ս. Ստեփանոս Եկեղեցւոյ մէջ տեղի ունեցաւ Հրաշափառի արարողութիւն:

Նորին Սրբութեան այցելութիւնը կը զուգադիպէր Ս. Ստեփանոս Եկեղեցւոյ օծման 20-ամեակին:

Շքախումբով եկեղեցի մտնելէ ետք` Ամենայն Հայոց Հայրապետը Իր խօսքին մէջ ըսաւ. «... Ահա այսպիսի գեղեցիկ տեսիլք ունեցան 20 տարիներ առաջ Տէր եւ Տիկին Յովնանեաններ` իրենց սէրը դէպի հայ ժողովուրդը եւ իրենց սէրը հանդէպ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը« իրենց սէրը հանդէպ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին մղեց նրանց` որպէս զի նրանք այստեղ բնակութիւն հաստատած մեր զաւակների համար կառուցեն այս գեղեցիկ« այս հիասքանչ« այս պայծառաշուք եկեղեցին` կոչելով Սուրբ Ստեփանոսի անունով: Նրանք` իրենց հոգու մէջ կրող եկեղեցին էր որ մարմնաւորեցին ազգի համար: Մենք գիտենք սիրելիներ« որ եկեղեցին միայն քարեղէն կառոյցը չէ« որ եկեղեցին միայն շինութիւնը չէ« որ եկեղեցին մարդկանց հոգին է« ուր Աստուած բնակւում է մարդկանց հոգիների եկեղեցում: Եւ ահա« կառուցելով այս եկեղեցին բարերարների ազնիւ փափաքն էր տեսնել որ այս եկեղեցին պիտի կառուցուի իւրաքանչիւր հայորդու հոգուց ներս` այնպիսի փառաշուք եկեղեցի` որ իրենք կառուցին ձեզ համար»: Ապա« Նորին Սրբութիւնը Ս. Ստեփանոս Եկեղեցւոյ նուիրեց սրբանկար մը« իսկ հովիւ Հոգշ. Տ. Մամիկոն Վրդ. Քիլէճեանին` վարդապետական լանջախաչ մը:

Արարողութենէն ետք` եկեղեցւոյ սրահին մէջ տեղի ունեցաւ հիւրասիրութիւն« որուն ընթացքին եկեղեցւոյ մանուկները արտասանեցին ու երգեցին:

Երեքշաբթի Հոկտեմբեր 30« 2007

Հանդիպում Կաթոլիկ Եկեղեցւոյ եւ Յունաց Առաջնորդներուն հետ

Առաւօտեան ժամը 9:00-ին` Նորին Սրբութիւնը Առաջնորդարանի դահլիճին մէջ հանդիպում ունեցաւ Նիւ Եորքի Կաթոլիկ Եկեղեցւոյ Առաջնորդ Կարտինալ Իկընի հետ:

Իսկ ժամը 10:00-ին` հանդիպում ունեցաւ Յոյն Եկեղեցւոյ Առաջնորդ Գերշ. Տ. Տիմիթրիոա Արքեպիսկոպոսին հետ: Ներկայ էին Հայ եւ Յոյն եկեղեցականներ:

Ս. Էջմիածնի Բարեկամներու հետ

Կէսօրուան ժամը 12:00-ին` Առաջնորդարանի համալիրին մէջ կէսօրուան ճաշի հրաւիրուած էին Ս. Էջմիածնի Բարեկամներու Հիմնադրամի վարչականները եւ մօտ 60 անձնաւորութիւններ: Այս առիթով Նորին Սրբութիւնը արտայայտուեցաւ պաշտօնապէս հաստատուած «Ս. Էջմիածնի Բարեկամներու Հիմնադրամ»ի մասին եւ Ս. Ներսէս Շնորհալի շքանշաններ յանձնեց Մայր Աթոռի բարեկամ բարերարներուն:

Հանդիպում Խաղաղութեան Կրօններու Համաշխարհային Խորհուրդի անդամներուն հետ

Կէսօրուան ճաշէն անմիջապէս ետք` Առաջնորդարանի դահլիճին մէջ Ամենայն հայոց Հայրապետը« Թեմակալ Առաջնորդն ու Թեմական Պատուիրակ եւ Միջ-Եկեղեցական Յարաբերունդ Վարիչ Տնօրէն Գերշ. Տ. Վիգէն Արք. Այգազեան հանդիպում մը ունեցան Խաղաղութեան Կրօններու Համաշխարհային Խորհուրդի Ընդհանուր Քարտուղար Տոքթ. Ուենտլիի եւ Խորհուրդի Վարիչ Հայր Քիշքովսքիի հետ:

Բացում եւ օրհնութիւն Գրիգոր եւ Գլարա Զոհրապ Տեղեկատուութեան Կեդրոնին

Վերանորոգուած եւ վերակազմակերպուած էր

Առաջնորդարանի Գրիգոր եւ Գլարա Զոհրապ Տեղեկատուութեան Կեդրոնը« որուն բացումը կատարեց եւ օրհնեց Ամենայն Հայոց Հայրապետը յետ միջօրէի ժամը 2:30-ին` ի ներկայութեան Առաջնորդ Գերշ. Տ. Խաժակ Արք. Պարսամեանի« բարձրաստիճան հոգեւորականներու եւ Առաջնորդարանի պաշտօնէութեան: Այս առիթով Նորին Սրբութիւնը վարդապետական լանջախաչ մը նուիրեց Առաջնորդական Փոխանորդ Հոգշ. Տ. Հայկազուն Ծ. Վրդ. Նաճարեանին:

Այցելութիւն Նիւ Եորքի Տարեցներու Տան

Դէպի Լոնկ Այլընտի օդանաւակայան ճամբուն վրայ` Ամենայն Հայոց Հայրապետը Իր շքախումբով այցելեց Նիւ Եորքի Տարեցներու Տունը« ուր կատարեց տնօրհնէքի արարողութիւն եւ օրհնեց տան պատսպարեալները եւ աղօթեց անոնց առողջութեան համար:

Մեկնում դէպի Տիթրոյթ

Յետ միջօրէի ժամը 6:30-ին` Նորին Սրբութիւնը Իր շքախումբով ժամանեց Լոնկ Այլընտի օդնաւակայանը« ուր ողջերթ մաղթելու համար եկած էին Առաջնորդական Փոխանորդ Հոգշ. Տ. Հայկազուն Ծ. Վրդ. Նաճարեան« Սրբոց Նահատակաց Եկեղեցւոյ հովիւ Հոգշ. Տ. Վահան Ծ. Վրդ. Յովհաննէսեան« Հայ դղպրոցներու աշակերտներ եւ եկեղեցապատկան կազմակերպութիւններու ներկայացուցիչներ:

Տիթրոյթի «Մասգօ» Ընկերութեան Հայկական Բաժանմունքի Տնօրէն Երուանդ Ազատեան օդանաւակայանին մէջ դիմաւորեց Ամենայն Հայոց Հայրապետը եւ Իր շքախումբը« որուն մաս կը կազմէին Առաջնորդ Գերշ. Տ. Խաժակ Արք. Պարսամեան« Թեմական Պատուիրակ եւ Միջ-եկեղեցական Յարաբերութեանց Վարիչ Տնօրէն Գերշ. Տ. Վիգէն Արք. Այգազեան« Նոր Նախիջեւանի եւ Ռուսիոյ Հայոց Առաջնորդ Գերշ. Տ. Եզրաս Եպս. Ներսիսեան« գաւազանակիր Հոգշ. Տ. Յովնան Վրդ. Յակոբեան եւ թարգման Արժշ. Տ. Կտրիճ Քհնյ. Տէվէճեան: «Մասգօ» Ընկերութեան անձնական օդանաւը շքախումբը տեղափոխեց Տիթրոյթ:

Խորագրեր

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ԱՎԵՏՄԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 07 April, 2021 

Սուրբ Աստվածածնի Ավետման տոնը պետական տոնակարգում հաստատված է որպես մայրության, գեղեցկության և սիրո ...

Ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը Ավագ շաբաթվա առիթով
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 06 April, 2021 

Սիրելի հավատավոր զավակներ Մեր, Մեծի պահոց շրջանի հոգևոր ապրումներով քայլ առ քայլ հասել ենք Ավագ հին ...

Ավելին
Այց Եռաբլուր
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 05 April, 2021 

Ապրիլի 5-ին՝ մեռելոց հիշատակության օրը, Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայո ...

Ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսը համայն հայությանը հղեց Տիրոջ Սուրբ Հարության ավետիսը
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 04 April, 2021 

Ապրիլի 4-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափա ...

Ավելին
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ ՄԵՐ ՏԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՀՐԱՇԱՓԱՌ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 04 April, 2021 

Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն: «Քրիստոս յարեաւ ի մեռելոց» (Շարական Հ ...

Ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռ այցելած Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա- Քսավիե Բելամիին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 04 April, 2021 

Ապրիլի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ ...

Ավելին
Ոտնլավայի կարգը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 01 April, 2021 

Ապրիլի 1-ին՝ Ավագ հինգշաբթի, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամեն ...

Ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Նարեկ սարկավագ Պետրոսյանի այրու հետ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 31 March, 2021 

Մարտի 31-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուր ...

Ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 30 March, 2021 

Մարտի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուր ...

Ավելին
Հրաժեշտի հանդիպում ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանի հետ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 29 March, 2021 

Մարտի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուր ...

Ավելին
1  |  2  |  3  |  4  |  5  |  6  |  7  |  8  |  9  |  10  Հաջորդ >