Լուրեր

ԳԵՐՇ. Տ. ՎԻԳԷՆ ԱՐՔ. ԱՅԳԱԶԵԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴԻ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 12 Նոյեմբերի, 2007 

Հինգշաբթի Նոյեմբեր 8« յետ միջօրէի ժամը 6:00-ին` Ս. Վարդան Մայր Տաճարին մէջ տեղի ունեցաւ Ամերիկայի Արեւելեան Թեմի Թեմական Պատուիրակ եւ Միջ-Եկեղեցական Յարաբերութեանց Վարիչ Տնօրէն Գերշ. Տ. Վիգէն Արք. Այգազեանի հաստատումը բարձր ու պատուաբեր պաշտօնին` Նախագահ Եկեղեցիներու Ազգային Խորհուրդի:

Ժամանակէն առաջ Մայր Տաճար փութացած էին Եկեղեցիներու Ազգային Խորհուրդի պատգամաւորներ եւ Հայ հաւատացեալներ` ներկայ գտնուելու համար այս հոգեպարար արարողութեան:

Եկեղեցականներու շքախումբը« որուն մաս կը կազմէին Գերշ. Տ. Եղիշէ Արք. Կիզիրեան« Գանատայի Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Բագրատ Եպս. Գալստանեան եւ Եկեղեցիներու Ազգային Խորհուրդի (ԵԱԽ) նորընտիր պաշտօնեաներ« հանդիսապետութեամբ Թեմակալ Առաջնորդ Գերշ. Տ. Խաժակ Արք. Պարսամեանի մուտք գործեց Մայր Տաճար: Արարողութիւնը ընթացաւ համաձայն ԵԱԽ.ի ծիսական կանոններուն: Երգեցողութիւնը կատարեց Ս. Վարդան Մայր Տաճարի դպրաց դասը` ղեկավարութեամբ ծանօթ երգահան-խմբավար Խորէն Մէյխանէճեանի եւ երգեհոնի նուագակցութեամբ տաղանդաւոր երգեհոնահար Հոգշ. Տ. Մամիկոն Վրդ. Քիլէճեանի:

Համաձայն Եկեղեցիներու Ազգային Խորհուրդի կանոնադրութեան` նախագահը կընտրուի պաշտօնավարութենէն երկու տարի առաջ« եւ պաշտօնի հաստատումէն ետք կը ծառայէ երկու տարի: Նոր նախագահ Գերշ. Տ. Վիգէն Արք. Այգազեանի պաշտօնավարութիւնը կը սկսի 2008 թուականի Յունուար 1-էն:

Եկեղեցիներու Ազգային Խորհուրդի պատմութեան մէջ առաջին անգամն է որ Արեւելեան Ուղղափառ Եկեղեցիի մը հոգեւորականը նախագահ կընտրուէր` յանձին Հայց. Առաքելական Եկեղեցւոյ երիտասարդ եւ գործունեայ եկեղեցական Գերշ. Տ. Վիգէն Արք. Այգազեանի:

Եկեղեցիներու Ազգային Խորհուրդը հաստատուած է 1950 թուականին« եւ անոր մաս կը կազմեն Բողոքական« Անկլիգան« Ուղղափառ եւ Արեւելեան Ուղղափառ« Աւետարանչական եւ Ափրիկեան-Ամերիկեան եկեղեցիներ: Ամերիկայի տարածքին Խորհուրդը ունի 100«000 համայնքներ` 45 միլիոն անդամներով:

Արարողութիւնը տպաւորիչ էր« եւ հպարտացուցիչ« եւ յուզիչ: Տեսնել Հայ եկեղեցական մը այսպիսի բարձր պաշտօնի մը վրայ` իրապէս հոգեկան անխառն ուրախութեան բացառիկ առիթ մըն է: Արտասանուած խօսքերը կրօնաշունչ եւ իմաստալից էին: Յուզիչ էր այն պահը` երբ ԵԱԽ-ի նախկին նախագահ Տ. Մայքըլ Քհնյ. Լիվինկսթըն խորհրդանշանական լանջախաչը փոխանցեց նորընտիր նախագահ Գերշ. Տ. Վիգէն Արք. Այգազեանին« որ իր շնորհակալութիւնը յայտնեց բոլորին եւ խնդրեց որ աղօթեն իր առաքելութեան յաջողութեան համար:

Արարողութենէն ետք` Առաջնորդարանի Հայկ եւ Ալիս Գավուքճեան հանդիսասրահին մէջ ճաշկերոյթ տեղի ունեցաւ« որուն ընթացքին Թեմակալ Առաջնորդ Գերշ. Տ. Խաժակ Արք. Պարսամեան Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ.ի շնորհաւորութիւնները փոխանցեց Գերշ. Տ. Վիգէն Արք. Այգազեանին« ինչպէս նաեւ շնորհաւորութիւնները` Ամսթերտամ գտնուող անոր ընտանեկան պարագաներուն` տիրամօր« եղբայրներուն« քոյրերուն եւ ազգականներուն: Այս առիթով կարդացուեցան շնորհաւորական նամակներ եւ հեռագիրներ:

Եկեղեցիներու Ազգային Խորհուրդի նոր նախագահի կողքին եօթը այլ անձեր պաշտօններ ստանձնած էին:

Գերշ. Տ. Վիգէն Արք. Այգազեան իր շնորհակալութեան սրտի խօսքը արտասանեց եւ «Պահպանիչ»ով փակեց ի պատիւ իրեն տրուած այս ճաշկերոյթը« որուն ներկայ էին աւելի քան 400 հոգի« եւ որոնց մէջ զգալի էր նախկին պոլսահայերու եւ Իսթանպուլի Ս. Խաչ Դպրեվանքի սաներու թիւը:

* * *

Գերշ. Տ. Վիգէն Արք. Այգազեան ծնած է 1951 թուականին Թուքիոյ մէջ: Աւարտած է Երուսաղէմի Հայոց Պատրիարքութեան դպրեվանքի եւ ընծայարանի բաժինները եւ կուսակրօն քահանայ ձեռնադրուած է 1971 թուականին: Երջանկայիշատակ Վազգէն Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսին կողմէ Ս. Էջմիածնի մէջ Եպիսկոպոս ձեռնադրաուծ է 1992 թուականին: Պսակաւոր Աստուածաբանութեան աստիճանը ստացած է Լոնտոնի Գինկս Գոլէճէն: Գէնթըրպըրիի Ս. Օկըսթին Գոլէճի մէջ հետեւած է Հովուական Աստուածաբանութեան դասընթացքներու« Զուիցերիոյ Ֆրայպըրկ Կաթոլիկ Համալսարանի տոքթորայի աստիճանի բոլոր պահանջները լրացուցած է: Տոթքորայի այստիճան ստացած է Երեւանի Գիտութիւններու Ակադենիայի Պատմութեան Բաժանմունքէն (1999):

1972-74-ին եղած է «թարգման» Երուսաղէմի Հայոց Պատրիարքարանին: 1974-75-ին` Իսթանպուլի եկեղեցիներուն մէջ քարոզիչ եւ օգնական օրուան Պատրիարք երջանկայիշատակ Տ. Շնորհք. Արք. Գալուստեանի: 1980-92-ին` հովիւ Զուիցերիոյ Հայ Եկեղեցւոյ. այս շրջանին եկեղեցական նոր համայնքներ հաստատած է Ցիւրիխի« Պերնի« Քրիզլինկընի եւ Լուկանոյի մէջ: 1992-ին Եպիսկոպոս կը ձեռնադրուի եւ Առաջնորդ կը նշանակուի Զուիրեցիոյ Հայ Եկեղեցւոյ Թեմին: Այս պաշտոնը կը վարէ մինչեւ 1996 թուականը: 1997-99-ին` տնօրէն Հայց. Եկեղեցւոյ Ամերիկայի Արեւելեան Թեմի Հայ Օգնութեան Ֆոնտի Երեւանի գրասենեակին: 2000-էն` Թեմական Պատուիրակ եւ Միջեկեղեցական յարաբերութեանց Վարիչ:

1985 թուականէն սկսեալ Գերշ. Տ. Վիգէն Արք. Այգազեան անդամակցած է Ամերիկայի Եկեղեցիներու Ազգային Խորհուրդին եւ անոր Տեսչական Մարմնին« ինչպէս նաեւ` Եկեղեցիներու Համաշխարհային Խորհուրդի Վարչական Յանձնախումբին եւ «Հապիթաթ Ֆոր Հիւմանիթի»ի Միջազգային Մարմնին: Սրբազան Հայրը հիմնադիր-կազմակերպիչներէն մէկը եղած է «Քրիստոնեայ Եկեղեցիներ Միատեղ» Կազմակերպութեան: Ան յարգուած դէմք մըն է ամերիկեան եւ համաշխարհային միջ-եկեղեցական կազմակերպութեանց կողմէ:

Խորագրեր

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ԱՎԵՏՄԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 07 April, 2021 

Սուրբ Աստվածածնի Ավետման տոնը պետական տոնակարգում հաստատված է որպես մայրության, գեղեցկության և սիրո ...

Ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը Ավագ շաբաթվա առիթով
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 06 April, 2021 

Սիրելի հավատավոր զավակներ Մեր, Մեծի պահոց շրջանի հոգևոր ապրումներով քայլ առ քայլ հասել ենք Ավագ հին ...

Ավելին
Այց Եռաբլուր
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 05 April, 2021 

Ապրիլի 5-ին՝ մեռելոց հիշատակության օրը, Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայո ...

Ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսը համայն հայությանը հղեց Տիրոջ Սուրբ Հարության ավետիսը
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 04 April, 2021 

Ապրիլի 4-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափա ...

Ավելին
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ ՄԵՐ ՏԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՀՐԱՇԱՓԱՌ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 04 April, 2021 

Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն: «Քրիստոս յարեաւ ի մեռելոց» (Շարական Հ ...

Ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռ այցելած Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա- Քսավիե Բելամիին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 04 April, 2021 

Ապրիլի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ ...

Ավելին
Ոտնլավայի կարգը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 01 April, 2021 

Ապրիլի 1-ին՝ Ավագ հինգշաբթի, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամեն ...

Ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Նարեկ սարկավագ Պետրոսյանի այրու հետ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 31 March, 2021 

Մարտի 31-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուր ...

Ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 30 March, 2021 

Մարտի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուր ...

Ավելին
Հրաժեշտի հանդիպում ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանի հետ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 29 March, 2021 

Մարտի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուր ...

Ավելին
1  |  2  |  3  |  4  |  5  |  6  |  7  |  8  |  9  |  10  Հաջորդ >