|
|
ՎԱՆԱՁՈՐԻ ՍԲ. ԳՐ. ՆԱՐԵԿԱՑԻ ԵԿԵՂԵՑՈՒ ԽՈՐԱՆԸ ԶԱՐԴԱՐՎԵՑ ՀԱՅԱԶԳԻ ՍՐԲԵՐԻՆ ՊԱՏԿԵՐՈՂ ՈՐՄՆԱՆԿԱՐՆԵՐՈՎ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 14 Նոյեմբերի, 2007

2005թ. կառուցված առաջնորդանիստ Սբ. Գր. Նարեկացի եկեղեցու պատմությունն աստիճանաբար մարմնավորվում է` ի հարկի կահավորվելով, զարդարվելով եւ համալրվելով առաջնորդանիստ եկեղեցուն վայել սպասքով, եկեղեցական պարագաներով, անհրաժեշտ մաս կազմող առաջնորդական գահավորակով եւ նստարաններով: Եկեղեցին էլ ավելի առինքնող եւ գրավիչ դարձավ սուրբ խորանի խորոչի որմնանկարներով: Թեմակալ առաջնորդ Տ. Սեպուհ եպս. Չուլջյանի օրհնությամբ եւ նախաձեռնությամբ իրականացված աշխատանքների արդյունքում մեծանուն սրբի անունը կրող եկեղեցու սուրբ խորանը զարդարվեց գահին բազմած Հիսուս Քրիստոսի գրկաբաց բարձրադիր պատկերով, հայազգի սրբերի որմնանկարներով, նաեւ աջ եւ ձախ ավանդատների ճակատային մասում` Խաչելության եւ Համբարձման թեմաները պատկերող մեծադիր կտավներով:
Որմնանկարչությունը, որ գեղանկարչության վաղնջական շրջանի հայտնի ճյուղերից է, Հայաստանում տարածված է եղել դեռեւս քրիստոնեության հաստատման առաջին իսկ դարերից: Այդ ժամանակաշրջանում կառուցվող եկեղեցիները պատկերազարդվել են աստվածաշնչյան թեմաների որմնանկարներով:
Մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի վարդապետությամբ հաստատված եւ Ս. Թադեոս ու Ս. Բարթողոմեոս առաքյալների կողմից հիմնավորված Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին իր երկհազարամյա պատմության ընթացքում բազում հայազգի սուրբեր ունեցավ, սակայն մեր անկախացյալ Հայաստանում առաջին անգամ Վանաձորի առաջնորդանիստ Սբ. Գր. Նարեկացի եկեղեցու խորանն է, որ զարդարվեց հայազգի գրեթե բոլոր հանրահայտ սրբերի մեծածավալ որմնանկարներով` Թադեոս, Բարթողոմեոս առաքյալներից սկզբնավորվող սրբերի շարքը` համապատասխան հերթականությամբ ըստ ժամանակաշրջանների պատմական իրադարձությունները նշանավորող սրբերի պատկերներով (հռիփսիմեանց կույսեր, քրիստոնեության ընդունում, հայոց գրերի գյուտ, վարդանանք, հայրապետներ եւ թագավորներ):
Առաջնորդանիստ Ս. Գր. Նարեկացի եկեղեցին պատկերազարդվեց սուրբերի հիշատակը հավերժացնող ու հայ եկեղեցու պատմությունը անմահացնող արվեստի հրաշալի գործերով, որն իրականություն դարձավ Սեպուհ սրբազանի մտահղացմամբ եւ բարերարությամբ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի, գեներալ Լյովա Երանոսյանի, «Ա. Հակոբյան» ՍՊԸ տնօրեն Արթուր Հակոբյանի, ԱԺ պատգամավոր Կարեն Սարիբեկյանի, իսկ «Սեզամ-գազ» ՍՊԸ տնօրեն Արմեն Մխոյանի հովանավորությամբ «Խաչելություն» եւ «Լոռի» ռեստորանի տնօրեն Արտակ Ղազարյանի հովանավորությամբ «Համբարձում» կտավները: Աշխատանքներն իրականացվեցին երեւանաբնակ շնորհաշատ երիտասարդ նկարիչների կողմից` Լեւոն Զաքարյանի գլխավորությամբ, որոնք մասնագիտացել են մանրանկարչական արվեստում: Նախատեսվում է եկեղեցու պատկերազարդումների շարունակություն:
Կիրակի օրը` նոյեմբեր 11-ին, Վանաձորի Ս. Գր. Նարեկացի եկեղեցում Ս. Պատարագի ընթացքում, ձեռամբ Գուգարաց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ եպս. Չուլջյանի, կատարվեց որմնանկարների բարերարների մասնավոր օրհնության կարգ: Սրբազան հայրն իր երախտիքի խոսքը հղեց բոլոր բարերարներին եւ նրանց հանձնեց շնորհակալագրեր ու որմնանկարները պատկերող նկարներ:
Թեմի հոգեւոր դասի եւ հավատացյալների անունից հայտնում ենք բոլոր բարերարներին մեր շնորհակալությունն ու երախտագիտությունը եւ մաղթում աստվածահաճո բազում գործերի իրականացում:
|
 |
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 07 April, 2021
Սուրբ Աստվածածնի Ավետման տոնը պետական տոնակարգում հաստատված է որպես մայրության, գեղեցկության և սիրո ...
Ավելին
|
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 06 April, 2021
Սիրելի հավատավոր զավակներ Մեր,
Մեծի պահոց շրջանի հոգևոր ապրումներով քայլ առ քայլ հասել ենք Ավագ հին ...
Ավելին
|
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 05 April, 2021
Ապրիլի 5-ին՝ մեռելոց հիշատակության օրը, Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայո ...
Ավելին
|
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 04 April, 2021
Ապրիլի 4-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափա ...
Ավելին
|
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 04 April, 2021
Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն:
«Քրիստոս յարեաւ ի մեռելոց»
(Շարական Հ ...
Ավելին
|
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 04 April, 2021
Ապրիլի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ ...
Ավելին
|
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 01 April, 2021
Ապրիլի 1-ին՝ Ավագ հինգշաբթի, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամեն ...
Ավելին
|
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 31 March, 2021
Մարտի 31-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուր ...
Ավելին
|
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 30 March, 2021
Մարտի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուր ...
Ավելին
|
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 29 March, 2021
Մարտի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուր ...
Ավելին
|
|
|
|
|