Լուրեր

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՀՈՎՈՒԱՊԵՏԱԿԱՆ ԱՅՑԵԼՈՒԹԵԱՆ ՈՐՊԷՍ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹԻՒՆ` ՄԻԱՑԵԱԼ ՆԱՀԱՆԳԱՑ ԱՐԵՒԵԼԵԱՆ ԹԵՄԸ 50 ՆՈՐ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ ՊԻՏԻ ԿԱՌՈՒՑԱՆԷ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԷՋ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 23 Նոյեմբերի, 2007 

«Ինծի համար հոգեկան մեծ գոհունակութիւն է յայտարարել« որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ.ի տուած հովուապետական այցելութիւնը Ամերիկայի Արեւելեան Թեմին այնպիսի աննախընթաց եւ բացառիկ ոգեւորութիւն ու խանդավառութիւն ստեղծեց` որ Թեմի ծուխերը« Ամենայն Հայոց Կաթողիկոսին հանդէպ որպէս սիրոյ« յարգանքի եւ երախտագիտութեան արտայայտութիւն« Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Աշխատանքային Ծրագիր"ին ի նպաստ կատարեցին սրտաբուխ նուիրատուութիւններ« որոնց գումարը հասաւ մօտ 500«000 տոլարի« որպէս զի Habitat for Humanity միջազգային կազմակերպութեան միջոցաւ յաւելեալ 50 նոր բնակարաններ կառուցուին Հայաստանի մէջ` հայրենի մեր չքաւոր ընտանիքներուն համար»« ըսաւ Թեմակալ Առաջնորդ Գերշ. Տ. Խաժակ Արք. Պարսամեան եւ աւելցուց. «Այս առիթով Արեւելեան Թեմի Առաջնորդութեան եւ Թեմական Խորհուրդի անունով խորին շնորհակալութիւն կը յայտնեմ բոլոր նուիրատու ծուխերուն եւ անհատներուն` անոնց մաղթելով բարօրութիւն եւ ամենայն բարիք»:

Հապիթաթ Ֆոր Հիւմանիթին միջ-եկեղեցական քրիստոնէական միջազգային կազմակերպութիւն մըն է« որուն առաքելութիւնն է տնազուրկներու եւ չքաւորներու համար բնակարաններ կառուցանել աշխարհի զանազան շրջաններուն մէջ:

2006 թուականի Ապրիլին` Մայր Աթոռ Ս. Էջմիածնի մէջ Հայց. Եկեղեցին եւ Հապիթաթ Ֆոր Հիւմանիթի Կազմակերպութիւնը կնքեցին համաձայնութիւն մը` որով Հայաստանի մէջ կառուցուելիք բնակարանները Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. «Գարեգին Բ. Աշխատանքային Ծրագիր»ին մաս պիտի կազմեն:

Հովուապետական այցելութեան ընթացքին` Չորեքշաբթի Հոկտեմբեր 17-ին` Նորին Սրբութիւնը եւ Իր շքախումբը այցելեցին Նիւ Օրլինզի «Երաժիշտներու Աւան»ը« ուր նոր բնակարան մը կը կառուցուէր Հապիթաթ Ֆոր Հիւմանիթի Կազմակերպութեան կողմէ: Ամենայն Հայոց Կաթողիկոսը« Թեմակալ Առաջնորդ Գերշ. Տ. Խաժակ Արք. Պարսամեան եւ ներկայ հոգեւորականները իրենց բաժինը բերելով կառուցման աշխատանքին` սկսան ներկել տան մուտքի պատերը: Աշխատանքի աւարտին` Հայոց Հայրապետը Իր խորին գնահատանքն ու շնորհակալութիւնը յայտնեց Հապիթաթ Ֆոր Հիւմանիթի Կազմակերպութեան` անոր կատարած մարդասիրական եւ բարեսիրական գործունէութեանց համար:

Հապիթաթ Ֆոր Հիւմանիթի Կազմակերպութիւնը կը ծրագրէ Հայաստանի մէջ իր շինարարական աշխատանքները շարունակել յաջորդ տարիներուն եւս:

Խորագրեր

Այց Եռաբլուր
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 05 April, 2021 

Ապրիլի 5-ին՝ մեռելոց հիշատակության օրը, Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայո ...

Ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսը համայն հայությանը հղեց Տիրոջ Սուրբ Հարության ավետիսը
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 04 April, 2021 

Ապրիլի 4-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափա ...

Ավելին
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ ՄԵՐ ՏԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՀՐԱՇԱՓԱՌ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 04 April, 2021 

Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն: «Քրիստոս յարեաւ ի մեռելոց» (Շարական Հ ...

Ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռ այցելած Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա- Քսավիե Բելամիին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 04 April, 2021  (Անիրավազոր)

Ապրիլի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ ...

Ավելին
Ոտնլավայի կարգը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 01 April, 2021 

Ապրիլի 1-ին՝ Ավագ հինգշաբթի, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամեն ...

Ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Նարեկ սարկավագ Պետրոսյանի այրու հետ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 31 March, 2021 

Մարտի 31-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուր ...

Ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 30 March, 2021 

Մարտի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուր ...

Ավելին
Հրաժեշտի հանդիպում ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանի հետ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 29 March, 2021 

Մարտի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուր ...

Ավելին
Ծաղկազարդի տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 28 March, 2021 

Մարտի 28-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնակատարեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ հաղ ...

Ավելին
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ԱՎԱԳ ՇԱԲԱԹՎԱ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 26 March, 2021 

ԾԱՂԿԱԶԱՐԴ (մարտի 28) -Անդաստան և մանուկների օրհնություն` հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրոր ...

Ավելին
1  |  2  |  3  |  4  |  5  |  6  |  7  |  8  |  9  |  10  Հաջորդ >