|
|
«Տարվա լավագույն ուսուցիչ» մրցանակաբաշխություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 23 Նոյեմբերի, 2007
Նոյեմբերի 19-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանի հանդիսությունների դահլիճում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ եւ մասնակցությամբ ՀՀ Կրթության եւ գիտության նախարար տիար Լեւոն Մկրտչյանի տեղի ունեցավ հանրակրթական դպրոցների ուսուցիչների մրցանակաբաշխություն: Արդեն չորրորդ տարին է, որ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովանավորությամբ ՀՀ ԿԳ նախարարության կողմից Հայաստանում անցկացվում է հանրակրթական դպրոցների ուսուցիչների մրցույթ, որի հաղթողներին Ամենայն Հայոց Հայրապետը հանձնում է վկայականներ եւ դրամական պարգեւներ:
Մրցանակաբաշխության արարողությունը բացվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Ղուկաս աբեղա Զաքարյանի ողջույնի խոսքով, ով իր խոսքում ուրախություն հայտնեց, որ կրկին Մայր Աթոռի հովանու ներքո առիթ եղավ հանդիպելու եւ խորհելու ուսուցչի խորհրդի ու առաքելության շուրջ: Հայր Սուրբը վստահեցրեց, որ Հայ Եկեղեցու մշտական ուշադրության կենտրոնում է հայ դպրոցն ու կրթությունը, քրիստոնեական դաստիարակությունը:
Այնուհետեւ մրցույթի ծրագիրը հանդիսականներին ներկայացրեց ՀՀ ԿԳ նախարարության հանրակրթական վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը, ով նշեց նաեւ, որ մրցանակների են արժանանում ինչպես Հայ Եկեղեցու պատմություն եւ հայոց լեզու ու գրականություն, այնպես նաեւ բնագիտական առարկաների ուսուցիչներ:
Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն իր խոսքում ընդգծեց Հայ Եկեղեցու անբաժան եւ անգնահատելի դերը կրթության գործում. «Երկրի ապագան, ժողովրդի ապագան, ազգի հարատեւության գաղտնիքը երկու հենասյուների մեջ է` մեր առաքելական սուրբ հավատքի եւ կրթական համակարգի: Անբաժան միասնություն են դրանք, եւ մենք պարտավոր ենք անկախության այս տարիների ընթացքին ապահովել այդ միասնության երաշխավորությունը: Վեհափառ Հաւյրապետի բարձր կարգադրությամբ ժամանակին անգնահատելի օգնություն ցույց տրվեց մեր կրթական համակարգին` մենք ունենք «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան իր գեղեցիկ դասագրքերով: Այսօր երեւի ամենաբարդ խնդիրն է մեր առջեւ. մենք պետք է կարողանանք մեր կրթական համակարգի, կրթական ծրագրերի մեջ մուտք անել մեր բարոյական արժեքները, մեր գաղափարախոսությունը, մեր քրիստոնեական արժեհամակարգը` անկախ նրանից, թե ի'նչ առարկա ենք դասավանդում, անկախ նրանից, թե ի'նչ խնդիրներ են մեր առջեւ դրված տվյալ առարկայի դասավանդման ընթացքում, որովհետեւ, ի վերջո, չմոռանանք, որ մեր կրթության, հատկապես առաջին տարիների կրթության, առավել քան կեսը պարտավոր ենք հատկացնել դաստիարակությանը: Եվ Եկեղեցին է այն մեծ հենարանը, որը պետք է օգնի, որ մենք ունենանք մեր Հայրենիքին, մեր պետությանը նվիրված ազնիվ քաղաքացիներ»:
Հանդիսության ընթացքում հայտարարվեցին մրցույթի վերջնական արդյունքները եւ 39 ուսուցիչներ Ամենայն Հայոց Հայրապետից եւ ԿԳ նախարարից ստացան վկայականներ, դրամական պարգեւներ եւ հոգեւոր գրականություն:
Խրախուսական մրցանակների հանձնումից հետո ներկաներին իր օրհնությունն ու գնահատանքի խոսքն ուղղեց Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նորին Սրբությունը, բարձր գնահատելով կրթության դերը մարդու կյանքում, մասնավորաբար նշեց. «Կրթությունը ոչ միայն ընտանիքի հիմն է, հասարակության հիմն է, պետության հիմն է, այլ նաեւ կրթությունը ճանապարհ է աստվածճանաչության: Կրթությունը մարդուն առաջնորդում է, որպեսզի մարդ արարածը ճանաչի Աստծո արարչագործությունը, ընկալի Աստծո պատվիրաններն ու պատգամները եւ իր կյանքը կառուցի այդ նվիրական արժեքների վրա»: Նորին Սրբությունը նաեւ իր գնահատանքը բերեց ԿԳ նախարարին եւ նախարարության պաշտոնեությանը սերտ համագործակցության եւ Եկեղեցուն զորակցության ու մատուցած ծառայության համար` կոչելով բարի իրագործումներով խանդավառել ու ոգեւորել կրթության եւ գիտության հայ մշակներին, որպեսզի նրանք նախանձախնդրորեն լծվեն հայ պատանու ու մանկան կրթության սրբազան գործին: Վեհափառ Հայրապետը, բերելով իր օրհնությունն ուսուցիչներին, ընդգծեց այն կարեւոր առաքելությունը, որին ձեռնամուխ են եղել նրանք .«Երեխաների հոգին այսօր ձեր ձեռքերի մեջ է: Ինչպիսի կրթություն, ինչպիսի դաստիարակություն որ դուք ջամբեք նրանց, այդ երեխան այդ արժեքներով պիտի դաստիարակվի եւ իր կյանքը պիտի ապրի նաեւ այդ արժեքներով: Այսպիսով մեծապես գնահատվում է ձեր աշխատանքը թե հանրության, թե պետության եւ թե Եկեղեցու կողմից, ընդհանրապես մեր ժողովրդի զավակների կողմից, որպեսզի մեր զավակները լինեն արժանավոր քաղաքացիներ այս երկրի, լինեն արժանավոր ժառանգներ իրենց հայրերի` հաղորդ իրենց պատմության, հաղորդ իրենց ազգային նվիրական արժեքների, որ մեր հայրերը կերտել են եւ ավանդ թողել մեր ժողովրդին»:
|
 |
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 05 April, 2021
Ապրիլի 5-ին՝ մեռելոց հիշատակության օրը, Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայո ...
Ավելին
|
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 04 April, 2021
Ապրիլի 4-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափա ...
Ավելին
|
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 04 April, 2021
Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն:
«Քրիստոս յարեաւ ի մեռելոց»
(Շարական Հ ...
Ավելին
|
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 04 April, 2021
(Անիրավազոր)
Ապրիլի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ ...
Ավելին
|
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 01 April, 2021
Ապրիլի 1-ին՝ Ավագ հինգշաբթի, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամեն ...
Ավելին
|
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 31 March, 2021
Մարտի 31-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուր ...
Ավելին
|
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 30 March, 2021
Մարտի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուր ...
Ավելին
|
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 29 March, 2021
Մարտի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուր ...
Ավելին
|
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 28 March, 2021
Մարտի 28-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնակատարեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ հաղ ...
Ավելին
|
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 26 March, 2021
ԾԱՂԿԱԶԱՐԴ (մարտի 28) -Անդաստան և մանուկների օրհնություն` հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրոր ...
Ավելին
|
|
|
|
|