Հունիսի 1-ին
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը հոգեւոր դասի ուղեկցությամբ մեկնեց Կոտայքի թեմ` օծելու Առինջ գյուղի նորակառույց Սբ.
Աստվածածին եկեղեցին:
Ձեռամբ Վեհափառ Հայրապետի օծվեց եկեղեցու սբ. խորանն ու խորանի Տիրամոր
պատկերը: Վեհափառ Հայրապետի կողքին էին Տ. Վաչե արք. Հովսեփյանը, Տ. Տարոն եպս. Ճերեճյանը, թեմակալ առաջնորդ Տ. Առաքել եպս.
Քարամյանը եւ Տ. Սիոն եպս. Ադամյանը:
Սրբազան արարողությունից հետո Վեհափառ Հայրապետը
շնորհավորեց Առինջի հավատավոր ժողովրդին եւ իր գնահատանքը հայտնեց թեմակալ առաջնորդին ու եկեղեցու բարերար Գագիկ Ծառուկյանին:
Ընթերցվեց Հայոց Հայրապետի կոնդակը, որով ի գնահատություն եկեղեցաշեն գործունեության, պրն.
Ծառուկյանը պարգեւատրվեց Հայ եկեղեցու բարձրագույն` «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով: