Լուրեր

«Սբ. Գրիգոր Լուսավորիչ» շքանշան Ռալֆ Յիրիկյանին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 10 Դեկտեմբերի, 2007 

Դեկտեմբերի 8-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Վեհարանում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» շքանշան հանձնեց «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին` բարձր գնահատելով նրա ազգօգուտ ու եկեղեցաշեն վաստակը:

Շքանշանի հանձնման արարողությունը բացվեց Տերունական աղոթքով:

Ապա «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո ներս բերվեց Հայրապետական սրբատառ կոնդակը, որն ընթերցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:

Հայրապետական կոնդակում ի մասնավորի ասվում է. «....Գոհունակություն է Մեզ համար հաստատել, որ Դուք գովարժան նվիրումով ու աստվածասիրությամբ սատար եք լինում լուսավորչահաստատ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տերունապատվեր առաքելությանը, ինչը խոսուն վկայություն է առ մեր Սուրբ Եկեղեցին ունեցած Ձեր որդիական սիրո եւ հավատարմության: Բարեպաշտ ու եկեղեցասեր ոգով, Դուք ազնիվ նվիրատվությունների շարունակական մատուցմամբ աստվածահաճո զորակցություն եք բերում Առաքելական Սուրբ Եկեղեցու պայծառությանը: Ձեր նշանակալի իրագործումներում մեծապես գովելի է Արցախի թեմում Ստեփանակերտի եկեղեցու շինարարությունը: Եկեղեցասեր հայորդուդ աջակցությամբ կառուցյալ աղոթատունը պիտի նպաստի Արցախի հավատավոր Մեր զավակների հոգեւոր վերազարթոնքին եւ նրանց հոգիներում քրիստոնեական մեր սրբությունների նկատմամբ սիրո ու նախանձախնդրության ամրապնդմանը»:

Կոնդակի ընթերցումից հետո Նորին Սրբությունը մեծարյալի կուրծքը զարդարեց Հայ Եկեղեցու բարձրագույն` «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով:

Շքանշանի հանձնումից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսին շնորհակալական խոսքով դիմեցին Արցախի թեմի առաջնորդ Տ. Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը եւ ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը: Նրանք իրենց խոսքում կարեւորեցին Ռալֆ Յիրիկյանի Արցախում իրականացրած բարեգործական եւ բարեսիրական գործունեությունը:

Վեհափառ Հայրապետին երախտագիտություն հայտնեց նաեւ մեծարյալը` արտահայտելով իր պատրաստակամությունը` ամենուր ծառայել Հայ Եկեղեցուն եւ ժողովրդին. «Ես միշտ շարունակելու եմ ծառայել մեր Եկեղեցուն, մեր ժողովրդին, մեր Հայրենիքիքն, մեր հայությանը: Ինձ համար Արցախ, Հայաստան, Սփյուռք տարբերություն չկա, ինձ համար հայությունը հայություն է»:

Հանդիսությունը փակվեց Ամենայն Հայոց Հայրապետի օրհնության խոսքով: Վեհափառ Հայրապետը, անդրադառնալով մեծարյալի արժանիքներին եւ Եկեղեցուն ու ազգին բերած ծառայություններին, գոհունակությամբ նշեց, որ ճանաչում է Ռալֆ Յիրիկյանին նրա գործունեության սկզբից եւ նշամարել է նրա մեջ ազնիվ, եկեղեցանվեր, ժողովրդանվեր հոգի: Նորին Սրբությունը հատկապես կարեւոր եւ մեծ ներդրում համարեց Ստեփանակերտի եկեղեցու կառուցումը, որի շնորհիվ մեր ժողովրդի զավակները կհամախմբվեն փառաշուք կամարների ներքո, իրենց հայցն ու աղոթքը կբարձրացնեն առ Աստված եւ կզորացնեն իրենց հավատքը: Վեհափառ Հայրապետը նշեց նաեւ, որ հոգեւոր ուրախություն է ապրում, երբ առիթ է ունենում գնահատանք հայտնելու, արժանին հատուցելու մեր ազգի նվիրյալ բարերարներին: «Այդ գնահատանքը մխիթարություն է մեր սրտերին եւ խրախուսանք` տվյալ անձին, ինչպես նաեւ բարեգործ հայորդյաց, որպեսզի իմանալի լինի, որ յուրաքնչյուրի բարի գործը տեսանելի է Եկեղեցու եւ ազգի զավակների կողմից, եւ բարի գործն արժեւորվում ու գնահատվում է: Բարեգործության ոգին էության մասն է մեր ժողովրդի, որ դարեր շարունակ ուղեկցում է մեր ժողովրդի զավակներին, եւ հաճելի է, որ այսօր` հայոց անկախ պետականության պայմաններում, ավելիով իր դրսեւորումն է ունենում այդ ոգին»,-ասաց Ամենայն Հայոց Հայրապետը, նշելով նաեւ, որ բարեգործ այդ ոգուն մենք ականատես եղանք նաեւ վերջերս` «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերին բերած զորակցությամբ:

Հանդիսությունը փակվեց Վեհափառ Հայրապետի «Պահպանիչ» աղոթքով:

Խորագրեր

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ԱՎԵՏՄԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 07 April, 2021 

Սուրբ Աստվածածնի Ավետման տոնը պետական տոնակարգում հաստատված է որպես մայրության, գեղեցկության և սիրո ...

Ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը Ավագ շաբաթվա առիթով
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 06 April, 2021 

Սիրելի հավատավոր զավակներ Մեր, Մեծի պահոց շրջանի հոգևոր ապրումներով քայլ առ քայլ հասել ենք Ավագ հին ...

Ավելին
Այց Եռաբլուր
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 05 April, 2021 

Ապրիլի 5-ին՝ մեռելոց հիշատակության օրը, Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայո ...

Ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսը համայն հայությանը հղեց Տիրոջ Սուրբ Հարության ավետիսը
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 04 April, 2021 

Ապրիլի 4-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափա ...

Ավելին
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ ՄԵՐ ՏԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՀՐԱՇԱՓԱՌ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 04 April, 2021 

Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն: «Քրիստոս յարեաւ ի մեռելոց» (Շարական Հ ...

Ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռ այցելած Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա- Քսավիե Բելամիին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 04 April, 2021 

Ապրիլի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ ...

Ավելին
Ոտնլավայի կարգը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 01 April, 2021 

Ապրիլի 1-ին՝ Ավագ հինգշաբթի, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամեն ...

Ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Նարեկ սարկավագ Պետրոսյանի այրու հետ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 31 March, 2021 

Մարտի 31-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուր ...

Ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 30 March, 2021 

Մարտի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուր ...

Ավելին
Հրաժեշտի հանդիպում ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանի հետ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 29 March, 2021 

Մարտի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուր ...

Ավելին
1  |  2  |  3  |  4  |  5  |  6  |  7  |  8  |  9  |  10  Հաջորդ >