Հունիսի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունեց Հայաստանում Գերմանիայի Դաշնային
Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս- Վուլֆ Բարթելսին:
Նորին Սրբությունը ողջունեց
դեսպանի անդրանիկ այցը Մայր Աթոռ Սբ. Էջմիածին, նշելով, որ Սբ. Էջմիածինը համագործակցում ու ջերմ հարաբերությունների մեջ է Հայաստանում
դիվանագիտական առաքելությունների եւ մասնավորապես Գերմանիայի դեսպանատան հետ:
Վեհափառ Հայրապետը,
նշեց, որ առանձնակի ջերմությամբ է վերհիշում Գերմանիայում իր ուսման եւ հոգեւոր սպասավորության չորս տարիները եւ առանձնակի
երախտագիտություն է տածում հանդեպ գերմանացի ժողովուրդն ու պետությունը Հայ եկեղեցու նկատմամբ ունեցած բարի ու մարդասեր վերաբերմունքի
համար: Ինչպես տեղեկացրաց Նորին Սրբությունը, այսօր էլ Սբ. Էջմիածնի եւ Գերմանիայի կրոնական կազմակերպությունների միջեւ առկա են սերտ
կապեր, որոնք ընդգրկում են ինչպես միջեկեղեցական, այնպես էլ բարեսիրական ու կրթական ոլորտներ:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, պրն. Բարթելսը հավաստեց, որ իր առաքելության ընթացքում ամեն ինչ
կանի երկու երկրների եւ եկեղեցիների միջեւ ստեղծված ջերմ հարաբերությունների զարգացման համար: