Լուրեր

Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում ձեռնադրվեցին 23 նոր սարկավագներ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 26 Դեկտեմբերի, 2007 

Դեկտեմբերի 25-ին, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում, հանդիսավորապես նշվեց Սբ. Ստեփանոս Նախավկայի եւ առաջին մարտիրոսի տոնը: Տոնի օրը Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սբ. Պատարագ: Հընթացս Սբ. Պատարագի, ձեռամբ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի լուսարարապետ Տ. Արարատ եպիսկոպոս Գալթագճյանի, սարկավագական աստիճան ստացան Գեւորգյան հոգեւոր ճեմարանի 23 սաներ, ովքեր հաջողությամբ հանձնել էին սարկավագական քննությունները:

Արարատ Սրբազանը, ուրախություն հայտնելով, որ Հայաստանյայց Եկեղեցու հոգեւոր դասը համալրվեց 23 նոր սպասավորներով, նորընծա սարկավագներին ուղղված իր պատգամում ասաց. «...Սիրելի սարկավագներ, այն ուխտը, որ կատարեցիք քիչ առաջ, երբ ձեր ձեռքերը վեր էիք բարձրացրել «Աստվածային եւ երկնային շնորհ» շարականի երգեցողության ժամանակ, պարզապես մի ցուցադրական արարք չէ: Այդ ուխտը, որ կատարեցիք ոչ թե մեզ կամ ձեր հարազատներին համոզելու համար, այլ այդ ուխտը կատարեցիք Աստծո հետ: Մենք եղանք պարզապես միջնորդը` ձեր եւ Աստծո միջեւ: ...Աղոթքներում, որ ընթերցեցինք ձեռնադրության ժամանակ, ասվում է. «Ով Տեր Աստված, որ տալիս ես առատապես շնորհները», եւ այդ շնորհները հեղվում են ձեզ վրա անսահմանությամբ: Սակայն աղոթասացը շարունակում է, որ Աստված մի փոքր բան էլ սպասում է ձեզանից, այն է` Աստծո պատվիրանների պահպանումը: Եթե կարողացաք Աստծո պատվիրանները նախ դուք պահել, ապա ինքնաբերաբար այդ առիթը, հնարավորությունը եւ իշխանությունը պիտի ունենաք այդ պատվիրանները փոխանցելու հավատացյալներին` թե այս պահից սկսյալ եւ նաեւ ապագայում` որպես ձեռնադրյալ հոգեւորականներ: Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին, եւ հատկապես Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի այս խորանը, վկան է եղել բազում եւ բազմաթիվ հոգեւորականների ձեռնադրության. կաթողիկոսները այս խորանի վրա են ծնկաչոք ստացել իրենց հայրապետական օծումը, բազում եպիսկոպոսներ, կուսակրոն հոգեւորականներ եւ սարկավագներ, պատմության տակավին հին ժամանակներից` Գրիգոր Լուսավորչի օրվանից մինչեւ այսօր ստացել են իրենց ձեռնադրությունը եւ օծումը: Այսօր ձեզ է վիճակվել հետեւելու մեր լուսաշավիղ նախորդներին»: Սրբազան Հայրը նաեւ հորդորեց նոր ձեռնադրված սարկավագներին. «Այս է պահանջում Աստված, այս է պահանջում յուրաքանչյուր հավատացյալ, որ հոգեւորականը, հովիվը, անկախ իր աստիճանից եւ պաշտոնից, նախ պետք է տա, տա եւ միայն տա. զոհաբերի եւ ծառայի նրանց, ովքեր կարիքն ունեն այդ սպասավորության»:

Սբ. Պատարագից հետո Վեհարանում Մայր Աթոռի բոլոր սարկավագներին իր հայրական օրհնությունն ու պատգամը տվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նորին Սրբությունը, շնորհավորելով սարկավագներին տոնի առիթով, իր ուրախությունը հայտնեց, որ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու սարկավագաց դասը համալրվեց եւս 23 հոգով, եւ հորդորեց առավել նախանձախնդրությամբ ու ջանասիրությամբ լծվել իրենց առաքելության իրականացմանը, աչքի առաջ միշտ ունենալով Սբ. Ստեփանոսի օրինակը, եւ իրենց ողջ ջանքերը ի սպաս դնել ի պայծառություն եւ ի շինություն մեր ժողովրդի եւ Եկեղեցու: Վերջում Նորին Սրբությունն ամենքին նվերներ հանձնեց:

Նախորդ օրը երեկոյան ժամերգությունից առաջ Մայր Տաճարում տեղի ունեցավ նաեւ դպիրների եւ ուրարակիրների ձեռնադրություն: Դպրության աստիճան ստացան Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանի երկրորդ եւ երրորդ լսարանի սաները, չորրորդ լսարանի ճեմարանականներն արժանացան ուրարակրության պատվի:

Խորագրեր

Սուրբ Հարության Ճրագալույցի Պատարագը Սուրբ Գայանե վանքում
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 03 April, 2021 

Ապրիլի 3-ին՝ Ավագ շաբաթ օրը երեկոյան, մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Սուրբ Հարության տոնի ...

Ավելին
Ոտնլավայի կարգը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 01 April, 2021 

Ապրիլի 1-ին՝ Ավագ հինգշաբթի, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամեն ...

Ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Նարեկ սարկավագ Պետրոսյանի այրու հետ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 31 March, 2021 

Մարտի 31-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուր ...

Ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 30 March, 2021 

Մարտի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուր ...

Ավելին
Հրաժեշտի հանդիպում ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանի հետ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 29 March, 2021 

Մարտի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուր ...

Ավելին
Ծաղկազարդի տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 28 March, 2021 

Մարտի 28-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնակատարեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ հաղ ...

Ավելին
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ԱՎԱԳ ՇԱԲԱԹՎԱ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 26 March, 2021 

ԾԱՂԿԱԶԱՐԴ (մարտի 28) -Անդաստան և մանուկների օրհնություն` հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրոր ...

Ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արցախի թեմում ձեռնադրված նորաօծ քահանաներին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 23 March, 2021 

Մարտի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուր ...

Ավելին
Նոր նշանակում
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 22 March, 2021 

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ ...

Ավելին
Հանդիպել են Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀՀ նախագահը
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 20 March, 2021 

Մարտի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և ...

Ավելին
1  |  2  |  3  |  4  |  5  |  6  |  7  |  8  |  9  |  10  Հաջորդ >