|
|
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱԿՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 31 Հունվարի, 2008
Հունվարի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուղերձ է հղել Հայոց Բանակի օրվա առիթով:
Հայրապետական շնորհավորական խոսքում մասնավորապես ասվում է. «Բանակի Օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերկրառատ հոգով Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում հայոց բանակի քաջարի զորավարներին եւ զինվորներին, ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակիցներին եւ համայն մեր ժողովրդին:
Գոհություն ենք մատուցում Աստծուն, որ մեր պետականության վերականգնման պայքարում ծնունդ առած հայոց բանակը հասակ է առել, կազմավորվել ու զորացել եւ այսօր արի ոգով ու առ հայրենին սիրով, մարտունակ ու պատրաստված` խաղաղության մեջ պաhպանում է մեր Հայրենիքի սահմանները: Այսօր ի սփյուռս աշխարհի մեր ժողովուրդը, որ իր ջանքերն ու նվիրումն է բերում մեր Հայրենիքի առաջընթացի ու հզորության համար, հպարտ է նաեւ, որ հայոց բանակը իր արժանի մասնակցությունն ունի աշխարհում խաղաղության պահպանման առաքելության մեջ:
Աղոթում ենք առ Աստված, որ Իր երկնառաք խաղաղությունը հաստատվի համայն աշխարհում եւ մարդկանց հոգիներում: Հայցում ենք, որ Տերը խաղաղ պահի մեր Հայրենիքը, Իր օրհնության ու շնորհի ներքո պահպանի զորաց եւ զորականաց մեր բանակի` Քրիստոսասեր հոգով եւ նվիրյալ ծառայությամբ շարունակելու հայ զինվորության ազնիվ ու պանծալի ավանդները` ի փառս մեր Հայրենիքի եւ Սուրբ Եկեղեցու»:
|
 |
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 03 April, 2021
Ապրիլի 3-ին՝ Ավագ շաբաթ օրը երեկոյան, մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Սուրբ Հարության տոնի ...
Ավելին
|
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 01 April, 2021
Ապրիլի 1-ին՝ Ավագ հինգշաբթի, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամեն ...
Ավելին
|
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 31 March, 2021
Մարտի 31-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուր ...
Ավելին
|
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 30 March, 2021
Մարտի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուր ...
Ավելին
|
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 29 March, 2021
Մարտի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուր ...
Ավելին
|
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 28 March, 2021
Մարտի 28-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնակատարեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ հաղ ...
Ավելին
|
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 26 March, 2021
ԾԱՂԿԱԶԱՐԴ (մարտի 28) -Անդաստան և մանուկների օրհնություն` հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրոր ...
Ավելին
|
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 23 March, 2021
Մարտի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուր ...
Ավելին
|
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 22 March, 2021
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ ...
Ավելին
|
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 20 March, 2021
Մարտի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և ...
Ավելին
|
|
|
|
|