Բաքվում ապօրինաբար պահվող հայորդիների հայրենիք վերադարձի մասին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, հունվար 15

Բաքվում ապօրինաբար պահվող հայորդիների հայրենիք վերադարձի կապակցությամբ

Մխիթարություն և հոգու ուրախություն էր Մեզ համար տեղեկանալ Բաքվում շինծու մեղադրանքներով ապօրինաբար պահվող չորս հայորդիների հայրենիք վերադարձի մասին։
Մաղթում ենք, որ Տիրոջ օրհնությամբ և համայն մեր ժողովրդի զորակցությամբ նրանք վերականգնեն իրենց կյանքի խաղաղ ու բնականոն ընթցաքը՝ ընտանյաց ու սիրելիների հետ միասին։
Մեր աղոթքն է, որ բոլոր գերյալները շուտափույթ և ապահովաբար վերադառնան Հայրենիք։
Թող Աստված խաղաղության շնորհի ներքո պահի աշխարհը համայն, մեր հայրենիքն ու մեր ողջ ժողովրդին։