Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

  • Русский
  • English
  • Հայոց Եկեղեցին
  • Ամենայն Հայոց Կաթողիկոս
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
  • Նորություններ
  • Թանգարաններ
  • Նվիրատվություն
  • Գլխավոր
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
  • Հոգեխնամ առաքելություն
  • Իզմիրլյան ԲԿ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

  • Մայր Աթոռ Սբ.Էջմիածին
  • Մայր Աթոռի շինությունները
  • Բաժիններ և գրասենյակներ
    • Վանական խորհուրդ
    • Լուսարարապետություն
    • Դիվանատուն
    • Կաթողիկոսական գրասենյակ
    • Եկեղեցական Հայեցակարգային հարցերի գրասենյակ
    • Միջեկեղեցական հարաբերությունների բաժին
    • Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժին
    • Վարչատնտեսական բաժին
    • Մարդկային ռեսուրսների կառավարման բաժին
    • Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի
    • Վանորեից տեսչություն
  • Խորհուրդներ և հանձնախմբեր
    • Վերստուգիչ հանձնախումբ
    • Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախումբ
    • Իրավախորհրդատվական հանձնախումբ
    • Ճարտարապետական խորհուրդ
  • Գիտակրթական հաստատություններ
    • Գևորգյան հոգևոր ճեմարան
    • Քահանայից պատրաստման լսարան
    • Սևանի Վազգենյան Դպրանոց
    • Հառիճավանքի Թրբանճյան Ընծայարան
    • Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարան
    • Էօրնեկեան հանրակրթական դպրոց
    • «Էօրնեկեան մանկապարտեզ» նախադպրոցական ուսումնական հաստատություն հիմնարկ
    • Հայորդյաց տներ
    • «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարան
    • «Գարեգին Ա» կրթական կենտրոն
  • Քարոզչական, հրատարակչական, տեղեկատվական
    • Քրիստոնեական դաստիարակության կենտրոն
    • Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորում/ (ՀԵՀԵՄ)
    • Հրատարակչական բաժին
    • Տեղեկատվական համակարգ
    • Շողակաթ հեռուստաընկերություն
    • Արցախի հոգևոր մշակութային ժառանգության պահպանման հարցերով գրասենյակ
  • Հոգեխնամ առաքելություն
    • ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդություն
    • Քրեակատարողական հիմնարկների հոգևոր ծառայություն
    • Սոցիալական ծառայության գրասենյակ
    • «Քյուրքչյան» երեխաների աջակցության կենտրոն
    • «Նագաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոն
    • Իզմիրլյան ԲԿ

«Իզմիրլյան» ԲԿ

«Իզմիրլյան» ԲԿ

1986 թ․ հիմնադրվեց տարածաշրջանային նշանակություն ունեցող Պրոկտոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտը, որը կոչված էր մասնագիտական բուժօգնություն ցուցաբերել Անդրկովկասի 3 հանրապետություններին։

2000 թ. Հայ բարեգործական ընդհանուր միությունը ձեռք բերեց և 2001 թ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին նվիրաբերեց այս ինստիտուտը, որը վերանվանվեց Սբ. Ներսես Մեծ բժշկական կենտրոն։

2008–2012 թթ․ «Իզմիրլյան» հիմնադրամի և ՀԲԸՄ-ի տնօրեն տիկին Լուիզ Մանուկյան Սիմոնի համագործակցությամբ հիվանդանոցը հիմնանորոգվեց, և կառուցվեց նոր մասնաշենք: Վերանորոգումից հետո՝ 2012 թվականին, հիվանդանոցը կոչվեց «Իզմիրլյան» բժշկական կենտրոն՝ իր կազմում ընդգրկելով «Սուրբ Ներսես Մեծ» գիտակրթական կենտրոնը:

Բժշկական կենտրոնը պարբերաբար համալրվում է բժշկական ժամանակակից անհրաժեշտ սարքավորումներով և գործիքներով: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերար տիար Անդրե Քիսաջիկյանի (Բրազիլիա) ջանքերով «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը կահավորվել է: Ի նպաստ հիվանդանոցի գործունեության՝ «Սարգիս և  Սիրան Գաբրիելյաններ» հիմնադրամի (ԱՄՆ) կողմից հաստատվել է հատուկ հիմնադրամ: «Բուլուքյան» հիմնադրամի (Ֆրանսիա) կողմից ամենամյա հատկացումներ են կատարվում բժշկական սարքավորումներ ձեռք բերելու նպատակով: Հիվանդանոցին արժեքավոր սարքավորումներ է տրամադրել նաև բժիշկ Կարո Դերձակյանը (ԱՄՆ):

«Սուրբ Ներսես Մեծ» գիտաբժշկական կենտրոնը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ծրագրերը համակարգում է Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և Ազգային առողջապահության ինստիտուտի հետ:

Կենտրոնի բաժանմունքները համագործակցում են արտասահմանում բնակվող անվանի հայ բժիշկների հետ:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմերի միջոցով կազմակերպվում են կենտրոնի բժիշկների ամենամսյա այցեր Հայաստանի տարբեր շրջաններ, գյուղեր ու քաղաքներ: Հատուկ խմբերի համար տրամադրվում են բժշկական անվճար ծառայություններ և խորհրդատվություն:

2011 թ․ Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ, բժշկական կենտրոնում հիմնադրվել է հոգևոր տեսչություն:

 

«Իզմիրլյան» ԲԿ-ում հոգևոր տեսուչ ՝ Տ. Հովհաննես աբեղա Թորգոմյան

Տնօրեն՝ բ․ գ․ դ, պրոֆեսոր Արմեն Չարչյան

Հեռ. +374-10-242-024

Կայք՝ www.i-mc.am

Էլ. հասցե՝ [email protected]

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

© Բոլոր իրավունքները պաշտպանված են

  • Հետադարձ կապ
(374-10) 517-110 (374-10) 517-301 [email protected]