Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

  • Русский
  • English
  • Հայոց Եկեղեցին
  • Ամենայն Հայոց Կաթողիկոս
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
  • Նորություններ
  • Թանգարաններ
  • Նվիրատվություն
  • Գլխավոր
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
  • Գիտակրթական հաստատություններ
  • Հայորդյաց տներ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

  • Մայր Աթոռ Սբ.Էջմիածին
  • Մայր Աթոռի շինությունները
  • Բաժիններ և գրասենյակներ
    • Վանական խորհուրդ
    • Լուսարարապետություն
    • Դիվանատուն
    • Կաթողիկոսական գրասենյակ
    • Եկեղեցական Հայեցակարգային հարցերի գրասենյակ
    • Միջեկեղեցական հարաբերությունների բաժին
    • Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժին
    • Վարչատնտեսական բաժին
    • Մարդկային ռեսուրսների կառավարման բաժին
    • Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի
    • Վանորեից տեսչություն
  • Խորհուրդներ և հանձնախմբեր
    • Վերստուգիչ հանձնախումբ
    • Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախումբ
    • Իրավախորհրդատվական հանձնախումբ
    • Ճարտարապետական խորհուրդ
  • Գիտակրթական հաստատություններ
    • Գևորգյան հոգևոր ճեմարան
    • Քահանայից պատրաստման լսարան
    • Սևանի Վազգենյան Դպրանոց
    • Հառիճավանքի Թրբանճյան Ընծայարան
    • Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարան
    • Էօրնեկեան հանրակրթական դպրոց
    • «Էօրնեկեան մանկապարտեզ» նախադպրոցական ուսումնական հաստատություն հիմնարկ
    • Հայորդյաց տներ
    • «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարան
    • «Գարեգին Ա» կրթական կենտրոն
  • Քարոզչական, հրատարակչական, տեղեկատվական
    • Քրիստոնեական դաստիարակության կենտրոն
    • Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորում/ (ՀԵՀԵՄ)
    • Հրատարակչական բաժին
    • Տեղեկատվական համակարգ
    • Շողակաթ հեռուստաընկերություն
    • Արցախի հոգևոր մշակութային ժառանգության պահպանման հարցերով գրասենյակ
  • Հոգեխնամ առաքելություն
    • ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդություն
    • Քրեակատարողական հիմնարկների հոգևոր ծառայություն
    • Սոցիալական ծառայության գրասենյակ
    • «Քյուրքչյան» երեխաների աջակցության կենտրոն
    • «Նագաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոն
    • Իզմիրլյան ԲԿ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Հայորդյաց տներ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Հայորդյաց տներ

 

1993 թվականին, նախաձեռնությամբ Արարատյան հայրապետական թեմի առաջանորդական փոխանորդ Գերաշնորհ Տ․ Գարեգին արք․ Ներսիսյանի (1999-ից Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս) և աջակցությամբ Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ մեծազնիվ Լուիզ Մանուկյան Սիմոնի, Արարատյան Հայրապետական Թեմը ստանձնեց Երևանում գործող մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններից երեքի կառավարումը, որոնք վերանվանվեցին հայորդյաց տներ: Ծրագիրն իրագործվեց ՀԲԸՄ-ի և անհատ բարերարների (Սարգիս և Հռութ Բեդևյաններ, Միքայել և Մարի Հարությունյաններ, Հրաչ և Սյուզան Թուֆայաններ, Սանդրա Շահինյան Լեյթներ («Գուլամերյան» հիմնադրամ) աջակցությամբ:

Այսօր Հայաստանում գործում է 8 հայորդյաց տուն, որոնցից 4-ը՝ քաղաքամայր Երևանում (Նոր Նորք, Արաբկիր, Մալաթիա Սեբաստիա, Քանաքեռի մանրանկարչության կենտրոն), իսկ մնացյալ 4-ը՝ մարզերում (Վաղարշապատ, Վանաձոր, Աշտարակ, Գյումրի քաղաքներում):

Հայորդյաց տներում երեխաներն ուսանում են կիրառական արվեստ, կերպարվեստ, երգ-երաժշտություն, պար, կրկեսային խաղեր, լրագրություն, ավիամոդելավորում, օտար լեզուներ: Գործում են նաև սպորտային խմբակներ։  Հայորդյաց տներում շարունակաբար իրագործվում են նորանոր ծրագրեր, կազմավորվում նոր դասարաններ:

Հայորդյաց տներում ստացած կրթությունը սաներին մեծապես օգնում է հետագա մասնագիտական ընտրության հարցում։ 

Ամեն տարի կազմակերպվում են զանազան միջոցառումներ` ցուցահանդեսներ, սպորտային մրցումներ, բարեգործական և տարեվերջյան հաշվետու համերգներ, տոնակատարություններ, ուխտագնացություններ և այլն: Հայորդյաց տների սաները մասնակցում են հանրապետական և միջազգային ցուցահանդես-մրցույթների, սպորտային մրցումների, համերգների` արժանանալով պարգևների և բարձր մրցանակների:

Հայորդյաց տները զանազան ձեռնարկներ և միջոցառումներ են կազմակերպում կրթական այլ կառույցների հետ և ունեն համագործակցության լայն շրջանակներ:

Հայորդյաց տների գործունեությունը նպատակամղված է պատանի հայորդիների մեջ կերտել հայ մարդու ազգային, բարոյական ճշմարիտ կերպարը, սովորեցնել արվեստի, արհեստի կամ սպորտի բնագավառի հմտությունները, որպեսզի նրանցից յուրաքանչյուրը դառնա ազգային արժեքների գիտակից կրողն ու քրիստոնեական հավատի նվիրյալ հետևորդը:

 

Հայորդյաց տների կենտրոնական գրասենյակ

Հոգևոր տեսուչ՝ Հոգեշնորհ Տ. Հարություն վարդապետ Կիրակոսյան

ՀՀ, ք. Երևան, Հ. Ներսիսյան 14

Հեռ. +374 (10) 28–00–17

Էլ. փոստ՝ [email protected]

 

Արաբկիրի հայորդյաց տուն

ՀՀ, ք. Երևան, Հ. Ներսիսյան 14
Հեռ․ +374 (10) 28 38 14 +374 (10) 28 15 06

Նորքի հայորդյաց տուն

ՀՀ, ք. Երևան, Նոր Նորք 7-րդ զանգված, Դավիթ Բեկի 60
Հեռ. +374 (10) 66 60 05
+374 (10) 66 77 50

Մալաթիայի հայորդյաց տուն

ՀՀ, ք. Երևան, Սեբաստիա 37
Հեռ․ +374 (10) 74 68 25+374 (10) 74 69 39

Էջմիածնի «Հրաչ և Սյուզան Թուֆայան» հայորդյաց տուն

ՀՀ, ք. Էջմիածին, Իսի-Լե Մուլինո 8 շենք
Հեռ․ +374 (231) 43 850
+374 (231) 55 038

Քանաքեռի Մանրանկարչության արվեստի կենտրոն
 
ՀՀ, ք. Երևան, Քանաքեռ, 6-րդ փող., 29 շենք
Հեռ․ +374 (10) 28 05 22

Վանաձորի հայորդյաց տուն

ՀՀ, ք․Վանաձոր, Աղայան 86 բն․
Հեռ․ +374 (322) 28 530
+374 (322) 28 550

Գյումրու հայորդյաց տուն

ՀՀ, ք. Գյումրի, Օզանյան 1
Հեռ՝ +374 (312) 45 959

Աշտարակի հայորդյաց տուն

ՀՀ, ք. Աշտարակ, Սիսակյան 6
Հեռ. +374 (232) 33 115

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

© Բոլոր իրավունքները պաշտպանված են

  • Հետադարձ կապ
(374-10) 517-110 (374-10) 517-301 [email protected]