Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

  • Русский
  • English
  • Հայոց Եկեղեցին
  • Ամենայն Հայոց Կաթողիկոս
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
  • Նորություններ
  • Թանգարաններ
  • Նվիրատվություն
  • Գլխավոր
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
  • Մայր Աթոռ Սբ.Էջմիածին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

  • Մայր Աթոռ Սբ.Էջմիածին
  • Մայր Աթոռի շինությունները
  • Բաժիններ և գրասենյակներ
    • Վանական խորհուրդ
    • Լուսարարապետություն
    • Դիվանատուն
    • Կաթողիկոսական գրասենյակ
    • Եկեղեցական Հայեցակարգային հարցերի գրասենյակ
    • Միջեկեղեցական հարաբերությունների բաժին
    • Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժին
    • Վարչատնտեսական բաժին
    • Մարդկային ռեսուրսների կառավարման բաժին
    • Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի
    • Վանորեից տեսչություն
  • Խորհուրդներ և հանձնախմբեր
    • Վերստուգիչ հանձնախումբ
    • Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախումբ
    • Իրավախորհրդատվական հանձնախումբ
    • Ճարտարապետական խորհուրդ
  • Գիտակրթական հաստատություններ
    • Գևորգյան հոգևոր ճեմարան
    • Քահանայից պատրաստման լսարան
    • Սևանի Վազգենյան Դպրանոց
    • Հառիճավանքի Թրբանճյան Ընծայարան
    • Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարան
    • Էօրնեկեան հանրակրթական դպրոց
    • «Էօրնեկեան մանկապարտեզ» նախադպրոցական ուսումնական հաստատություն հիմնարկ
    • Հայորդյաց տներ
    • «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարան
    • «Գարեգին Ա» կրթական կենտրոն
  • Քարոզչական, հրատարակչական, տեղեկատվական
    • Քրիստոնեական դաստիարակության կենտրոն
    • Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորում/ (ՀԵՀԵՄ)
    • Հրատարակչական բաժին
    • Տեղեկատվական համակարգ
    • Շողակաթ հեռուստաընկերություն
    • Արցախի հոգևոր մշակութային ժառանգության պահպանման հարցերով գրասենյակ
  • Հոգեխնամ առաքելություն
    • ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդություն
    • Քրեակատարողական հիմնարկների հոգևոր ծառայություն
    • Սոցիալական ծառայության գրասենյակ
    • «Քյուրքչյան» երեխաների աջակցության կենտրոն
    • «Նագաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոն
    • Իզմիրլյան ԲԿ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր և վարչական կենտրոնն է: Այստեղ է գտնվում Մայր Տաճարը, որը, ըստ Սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքի, հիմնվել է Հիսուս Քրիստոսի Իջմամբ և կառուցվել Սուրբ Գրիգոր Լուսավորչի ու Տրդատ Գ թագավորի կողմից 301-303 թվականներին: Տաճարն ավելի քան 17 դար սրբազան ուխտատեղի է համայն հայության համար և իր մեջ կրում է հավերժության խորհուրդը հայ ժողովրդի։

Սուրբ Էջմիածինը նստավայրն է Ամենայն Հայոց Կաթողիկոսի։ Ի սկզբանե Սուրբ Էջմիածնում հաստատված Կաթողիկոսական Աթոռը հայ ժողովրդի պատմության ընթացքում հանգամանքների բերումով հաստատվել ու գործել է նաև այլ վայրերում։ Հայրապետական Աթոռը 1441 թվականին վերջնականապես վերահաստատվել է Սուրբ Էջմիածնում։

Էջմիածնի Մայր Տաճարում են պահվում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կարևորագույն սրբություններ Ս. Գեղարդը, Ս․ Թադեոս առաքյալի Աջը, Ս. Գրիգոր  Լուսավորչի Աջը, Գետարգելի Ս. Նշանը, Նոյյան տապանից և Կենաց փայտից մասնիկներ, Հովհաննես Կարապետի, Պետրոս և Անդրեաս առաքյալների, Մատթեոս և Մարկոս ավետարանիչների, Ս. Հռիփսիմեի և Ս. Գայանեի մասունքները, Ս. Հակոբ Մծբնա հայրապետի Աջը, Ս. Արիստակես Ա Պարթևի Աջը, Ս. Գևորգ Զորավարի, Ս. Նիկողայոս Հրաշագործի մասունքները և բազմաթիվ այլ մասունքներ ու սրբություններ:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում դարեր ի վեր պահվում են հայկական ձեռագրերի և հին և արդի արվեստի բացառիկ գործեր։

Կայքի այս հատվածում դուք հնարավորություն ունեք ծանոթանալու Մայր Աթոռի վարչական բաժինների, գրասենյակների և կառույցների գործունեությանը:

Այսօր, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և առաջնորդությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, հավատարիմ իր հոգեխնամ առաքելությանը, շարունակում է իրականացնել հոգևոր, մշակութային, գիտական, կրթական և սոցիալական բազմազան ծրագրեր Հայաստանում և Սփյուռքում:

 

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

© Բոլոր իրավունքները պաշտպանված են

  • Հետադարձ կապ
(374-10) 517-110 (374-10) 517-301 [email protected]