«Տարեցների սիրո միության» անդամները Սուրբ Սարգսյի տոնի առիթով միջոցառում են կազմակերպել

17.02.2025

Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցում ամիսներ առաջ ստեղծված «Տարեցների սիրո միության» անդամները Տիկնանց միության անդամների, երիտասարդների և կիրակնօրյա դպրոցի աշակերտների հետ սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ միջոցառում են պատրաստել և այն անվանել «Սիրո մեխանիկան»։ Նրանցից յուրաանչյուրը կյանքի բովում կոփված ու ապրված սիրո փորձառություն ունի: