Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ

04.02.2025

Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը, ազատվելով Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդի պաշտոնից, նշանակվել է Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ, Հնդկաստանի և Ծայրագույն Արևելքի հայրապետական պատվիրակ։

Տ. Շնորհք աբեղա Սարգսյանն, ազատվելով Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակությունում ստանձնած պարտականություններից, ծառայության է կոչվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, որպես եկեղեցականաց և երիտասարդաց վերապատրաստման ծրագրերի փոխտնօրեն:

Տ. Գաբրիել քահանա Վարդանյանը, ազատվելով Գևորգյան հոգևոր ճեմարանում ստանձնած պարտականություններից, ծառայության է կոչվել Կանադայի հայոց թեմում։