Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցում Խաչի երեւման տոնին մատուցվել է Պատարագ

30.04.2024
Սուրբ Խաչի երևման տոնի օրը նաև Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցու վերաօծման և ուխտի օրն է: Ամեն տարի այս օրը եկեղեցի է բերվում Տիրոջ խաչափայտի մասունքը և մատուցվում տոնական Պատարագ։ Ապարանից և հարակից բնակավայրեից հավատացյալներն այցելում են Սուրբ Խաչ՝ մասունքից զորություն առնելու և իրենց ուխտը նորոգելու: Պատարագը մատուցել է Հովհաննես աբեղա Թորգոմյանը: