Առաջին անգամ նաև աշխարհիկ նորապսակներ են մասնակցել զույգերի օրհնության կարգին

17.02.2025

Սուրբ Ծննդից 40 օր անց՝ Փետրվարի 14-ին, Հայ Առաքելական Եկեղեցին տոնախմբում է Տյառնըդառաջը՝ Մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը: Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ տարիներ շարունակ Տյառնընդառաջի տոնական պատարագի ավարտին կատարվել է նորապսակ զույգերի օրհնության կարգ: Նորին Սրբությունը երջանկություն, համատեղ երկար տարիների կյանք է մաղթել զույգերին, Տիրոջից նրանց համար արժանավոր զավակներ հայցել: