Թեքեյան կենտրոնում բանակի տոնի առիթով Զոհրաբ Ըրքոյանը ներկայացրել է լուսանկարների ցուցահանդես

10.02.2025

Հեղինակը բանակի շարքերում է եղել 80-ականներից սկսած։ Նրա տեսախցիկը որսացել է Արցախի բոլոր բնակավայրերը, հոգևոր ու մշակութային կոթողները, բանակում ծառայող կանանց ու հոգևորականներին։ Պեյո Յավորովի անվան 131 հիմնական դպրոցի աշակերտները միջոցառմանը ռազմահայրենասիրական երգ ու պար են կատարել: Սա մայրաքաղաքի առաջին դպրոցներից մեկն է, որտեղ ազգային երգ ու պար է դասավանդվում: