Կատարվել է էկումենիկ արարողություն նվիրված Սուրբ Գրիգոր Նարեկացուն

06.05.2024

Տորոնտոյի Սուրբ Երրորդություն Հայ Առաքելական Եկեղեցում տեղի է ունեցել էկումենիկ արարողություն նվիրված Սուրբ Գրիգոր Նարեկացուն: Նրա աղոթքները երկու եկեղեցիների եպիսկոպոսները և հոգևոր հայրերը ընթերցել են հայերեն և անգլերեն: Որպես հարգանքի տուրք Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին` էկումենիկ արարողության մասնակիցները ծաղկեպսակ են դրել եկեղեցու տարածքում գտնվող հուշակոթողի մոտ: Միջոցառման ավարտին հնչել են Հայաստանի և Կանադայի օրհներգերը: