Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնին կայացել է «Շնորհալի, աղօթական» ստեղծագործության պրեմիերան
11.02.2025
Վաչե Շարաֆյանը նոր ստեղծագործություն նվիրել է Սուրբ Ներսես Շնորհալի Ամենայն Հայոց Հայրապետի մահվան 850-ամյակին և Մայր Տաճարի վերաօծմանը։ «Շնորհալի, աղօթական» ստեղծագործության պրեմիերայով սկսվել է Հայ կոպպոզիտորական արվեստի 16-րդ փառատոնը: Այն կազմակերպել է Պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների հանրահռչակման նպատակով: Փառատոնի շրջանակում ձայնագրվում, տեսագրվում են ստեղծագործությունները, թվայնացվում ու պահպանվում են նոտաները: