Մայր Աթոռի «Էջմիածին» պաշտոնական ամսագիրը անընդմեջ հրատարակվում է ավելի քան 80 տարի

04.02.2025

Իր որդեգրած կրթադաստիարակչական առաքելությամբ և պատմաբանասիրական, կրոնական ուսումնասիրություններով՝ «Էջմիածին» ամսագիրը «Արարատի» ժառանգորդն է, որը լույս էր տեսնում 1868-ից 1919 թվականներին, մինչև Արևելյան Հայաստանում խորացող սոցիալ-տնտեսական ճգնաժամն ու խորհրդային կարգերի հաստատումը: Ամսագրի տպաքանակը պարբերաբար նվազել է՝ 1000-ից հասնելով 150-ի: Խորհրդային տարիներին 60, անկախության տարիներից՝ 160 էջի սահմաններում է ամսագրի ծավալը: խմբագրությունը տարին երկու անգամ հրատարակում է ամսագրի օտարալեզու հավելվածներ. օրինակ, Ներսես Շնորհալու հանելուկները չինարեն թարգմանությամբ: