Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանները համալրվել են ռադիոգիդ սարքավորումներով
27.01.2025
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարաններում պահվող սրբությունների, արվեստի բարձրարժեք նմուշների մասին տեղեկությունները այսուհետ կներկայացվեն նաև ռադիոգիդ սարքավորումների միջոցով: Խմբային շրջայցերի ժամանակ մեծ սրահներում ռադիոգիդ սարքավորումները հնարավորություն կտան էքսկուրսիան առավել հարմարավետ կազմակերպել: