Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը աղոթել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների համար
21.01.2025
Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը Մայր Տաճարում պատարագի ավարտին աղոթք է բարձրացրել առ Աստված Ադրբեջանի կողմից գերեվարված և Բաքվում շինծու մեղադրանքներով ապօրինաբար պահվող հայ գերիների համար: Արարողությունը հանդիսապետել է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը: Նրա պնդմամբ՝ Արցախի հանրապետության ռազմաքաղաքական ներկայացուցիչների, զինվորականների, քաղաքացիական պարզ անձանց նկատմամբ իրականացվող այս դատավարությունները նպատակ ունեն արժեզրկել արցախյան ազատամարտը, հերթական հարվածը հասցնել ազգային արժանապատվությանը, խափանել Հայաստանի ապագայի շուրջ տեսիլքները։