Մայր Տաճարում վերաօծումից հետո առաջին անգամ անցկացվել է Տյառնընդառաջի տոնակատարություն
17.02.2025
Ժամերգությանը հաջորդել է նախատոնակը, ապա տեղի է ունեցել տարվա առաջին Անդաստանի կարգը: Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ օրհնվել են աշխարհի չորս կողմերը, Հայաստանի Հանրապետությունը, Հայոց հայրապետությունը, վանքերը, բոլոր բնակավայրերն ու մարդիկ: «Քրիստոս փառաց» տաղի ներքո Մայր Տաճարի Իջման Սուրբ Սեղանի կանթեղից վառված մոմով Նորին Սրբությունը Հիսուս Քրիստոսին խորհրդանշող կենսատու լույսը փոխանցել է հավատացյալներին: Արարողության ավարտին եկեղեցականաց թափորն ուղղվել է դեպի Մայր Աթոռի միաբանական շենքի շրջափակ, որտեղ Ամենայն Հայոց Հովվապետը վառել է Տեառնընդառաջի խարույկը: