Սարգիս զորավարի մասունքակիր աջը տարել են Երևանի Սուրբ Սարգսիս առաջնորդանիստ եկեղեցի

17.02.2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցի են տարել Սարգիս զորավարի մասունքակիր աջը, ինչպես նաև Մատենադարանում պահվող 17-րդ դարում Սուրբ Սարգիս եկեղեցում ընդօրնակված Ավետարանը և Աշոտ Երկաթի խաչը, որ ծանր փորձությունների օրերին եղել է բանակում՝ զինվորի կողքին: Սրբությունները եկեղեցի են տարել հատուկ տոնի առիթով: