Սարգիս զորավարի մասունքակիր աջը տարվել է Աշտարակի Սուրբ Սարգիս եկեղեցի

17.02.2025

Մայր Աթոռից առաջին անգամ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ և Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ Աշտարակի Սուրբ Սարգիս եկեղեցի է տարվել Սարգիս զորավարի մասունքակիր աջը։ Պատարագի ավարտին մինչև տոնական օրվա ավարտը Աշտարակի Սուրբ Սարգիս եկեղեցու ուխտավոր հավատացյալները հնարավորություն են ունեցել հաղորդակցվելու սրբությանը և ստանալու նրանից բխող օրհնությունը: