Սուրբ Սարգսի մասունքը տարվել է Մասյացոտնի թեմի եկեղեցիներ և պատարագ մատուցվել

18.02.2025

Աջաձև մասունքատուփում ամփոփված Սուրբ Սարգիս Զորավարի մասունքը փետրվարի 16-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից տարվել է Մասյացոտնի թեմի Ոստան գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցի և պատարագ մատուցվել: Մասյացոտնի թեմի ջանքերով վերանորոգված եկեղեցում արդեն երկու տարի է յուրաքանչյուր կիրակի պատարագ է մատուցվում: Սրբի մասունքը Մասյացոտնի Ոստան գյուղից տարվել է նաև թեմի մյուս եկեղեցիներ: