Վիրահայոց թեմում Սուրբ Սարգսի տոնը նշվել է հանդիսավոր խաչերթով և թափորով

17.02.2025

Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում հավաքված ուխտավորների բազմամարդ թափորը, ստանալով թեմի քահանաների օրհնությունը, հոգևոր հայրերի առաջնորդությամբ այցելել է Թբիլիսիի հայկական սրբավայրեր: Հավատացյալները գնացել են խոնարհված ու քանդված Շամխորեցոց Կարմիր Ավետարան եկեղեցու փլատակների մոտ, աղոթել եկեղեցու փրկության համար: Հավատացյալներն հետո այցելել են Սուրբ Գևորգ առաջնորդ եկեղեցի, Սուրբ Սարգսի սրբապատկերով և խաչվառներով, շարականներ երգելով և աղոթքով շարժվել դեպի Խարփուխի 1883 թվականին կառուցված Սուրբ Սարգիս մատուռը: