Փետրվարի 15-ին Սուրբ Սարգիս զորավարի, նրա որդի Մարտիրոսի և 14 զինվորների տոնն է

17.02.2025

Սուրբ Սարգիս զորավարը համարվում է երիտասարդների արագահաս բարեխոսը: Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ տոնը հռչակված է՝ որպես երիտասարդների օրհնության օր: Այդ օրը Սրբի անունը կրող եկեղեցիներում մատուցվում է Ս․  Պատարագ, որից հետո կատարվում է երիտասարդների օրհնության կարգ: Տոնը նաև Սարգիս անունը կրողների անվանակոչության օր է: Ամեն տարի Սուրբ Սարգսի տոնին Երևանի Մատենադարանից Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցի է բերվում 17-րդ դարում Սուրբ Սարգիս եկեղեցում ընդօրինակված Ավետարանը: