Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է երեքշաբաթյա դասընթացի մասնակցած քահանաներին
03.03.2025
Հայոց Հայրապետը կարևոր է համարել վերապատրաստման դասընթացները, որոնց ընթացքում նոր գիտելիքներ ձեռք բերելուն զուգահեռ քահանաները կարողանում են վերանորոգել իրենց ուխտը, զորանալ Սուրբ Էջմիածնի խորհրդով:
Դասընթացը լավ առիթ է ընձեռում նաև միմյանց հետ հովվական փորձառությունը կիսելու, ամրապնդելու միջհամայնքային կապերը: