Բուն Բարեկենդանի տոնին Պատարագ են մատուցել Էրեբունի համայնքի կիսակառույց Սուրբ Մեսրոպ եկեղեցում
04.03.2025
Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ղուկաս քահանա Բալայանը Սուրբ Պատարագը մատուցել է տնակում։ Հավատացյալների մի մասը սրբազան արարողությանը մասնակցել է բակում։ Սուրբ Մեսրոպ եկեղեցում՝ տնակային պայմաններում գործում են գորգագործության, անգլերենի խմբակներ ինչպես նաև կիրակնօրյա դպրոց: