Ավարտաճառերի պաշտպանություն Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանում
11.03.2025
Մարտի 6-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանում տեղի ունեցավ ավարտաճառերի հերթական պաշտպանությունը: ճեմարանավարտ սարկավագները հաջողությամբ պաշտպանեցին իրենց ավարտաճառերը հետեւյալ թեմաներով՝ «Կրոնական զոհաբերությունների էթոլոգիան Ղևտական գրքի օրինակով», «Հայոց Եկեղեցում Սուրբ Սարգսի տոնի կերպափոխությունները», «Քրիստոնեության և հեթանոսության փոխհարաբերությունները», «Պալիատիվ խնամքի հոգևոր և հոգեբանական միտումները»։