Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Էջմիածնի ԲԿ տնօրինությանը և բուժանձնակազմին
11.03.2025
Վեհափառ Հայրապետը բժիշկներին հորդորել է առավել մեծ նախանձախնդրությամբ իրենց մասնագիտական կարողություններն ու հմտությունները ծառայեցնեն բուժման կարիք ունեցող անձանց ապաքինմանը: Նորին Սրբությունը կարևոր է համարել բուժանձնակազմի մասնագիտական ու խորհրդատվական աշխատանքը բնակչության շրջանում ծնելիությունը խթանելու և առողջ սերունդ մեծացնելու գործում՝ ի նպաստ ազգային կենսունակության ամրապնդման։