Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքը ժամանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

11.03.2025

Մայր Տաճարում միաբանների հետ համատեղ աղոթքից հետո Վեհարանում տեղի է ունեցել Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Պոլսո Հայոց Պատրիարքի հանդիպումը, ապա առանձնազրույցը: Առաջիկա օրերին Սահակ Պատրիարքը կմասնակցի Մայր Աթոռում գումարվելիք Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին: