22 գնդերեցներ Սուրբ Սարգսի տոնի առիթով պարգեւատրվել են Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում

17.02.2025

Տասը տարի անընդմեջ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ և Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախաձեռնությամբ Սուրբ Սարգսի տոնի առթիվ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում տեղի է ունենում զինծառայողների և գնդերեցների պարգևատրման ու խրախուսման արարողություն: Այս տարի առաջնորդարանը հյուրընկալել է Հայաստանի զինված ուժերի հոգևոր առաջնորդ Մովսես վարդապետ Սարգսյանին ու գնդերեցների: