Փետրվարի 25-ը Սրբոց Ղևոնդյանց քահանաների, փետրվարի 27-ը՝ Վարդանանց հիշատակության օրերն են

25.02.2025

Ղևոնդյանց քահանաների հիշատակության օրն ավանդաբար Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում է հավաքվում Հայ Առաքելական Եկեղեցու քահանայաց դասը: Մատուցվում է Սուրբ Պատարագ, որի ավարտին տեղի է ունենում քահանայական հավաք: Քննարկվում են հոգևորականի առջև ծառացած խնդիրներ, ազգային, ընտանեկան, կրթական ոլորտներում իրականացվող հոգևոր ծրագրեր: Ամենայն Հայոց Հայրապետի նախագահությամբ տեղի է ունենում պարգևաբաշխություն։ Վարդանանց հիշատակության տոնին ևս մատուցվում է Սուրբ Պատարագ, որի ընթացքում Հայրապետական մաղթանք է կատարվում: