Ուկրաինայում բացվել է հայ-ուկրաինական առաջին միջազգային հանրակրթական դպրոցը
25.02.2025
Դպրոցը գործում է Օդեսա քաղաքում, այն տեղակայված է Գագարինի անվան սարահարթում` հայկական եկեղեցու և հայ մշակութային կենտրոնի միջև, ծովափից ոչ հեռու: Օդեսայի հայկական համայնքը դպրոցը կառուցել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայ Առաքելական Եկեղեցուն պատկանող ծխական տարածքում: Եկեղեցին օծվել է 1995 թվականին Գարեգին Ա Հայրապետի ձեռամբ, կառուցվել տեղի հայ համայնքի նվիրատվություններով: Միջազգային դպրոցը կից կանաչապատ մեծ տարածք ունի, երեխաների ակտիվ հանգստի համար տարածքում կա նաև խաղահրապարակ: