Երուսաղեմի քաղաքապետարանը փորձում է բռնագրավել Հայոց պատրիարքարանի գույքը

26.02.2025

Պատճառը 1994 թվականից ի վեր իբր գոյացած համայնքային պարտքերն են, որոնց մասին պատրիարքարանը ծանուցումներ չի ստացել: Աստղաբաշխական գումարը չվճարելու համար քաղքապետարանը փորձում է բռնագանձել այն գույքը, որը տնօրինում է հայոց պատրիարքարանը դարերով: Գույքի մի մասն էլ վարձույթով տրամադրված է հենց քաղաքապետարանին: Հայոց պատրիարքարանը վարչական հայց է ներկայացրել ընդդեմ քաղաքապետարանի աշխատակցի, որի որոշմամբ պարտքագումար է նշվել առանց հստակ հիմքի կամ վաղեմության ժամկետի: