«Այն օրերին Օգոստոս կայսեր կողմից հրաման ելավ՝ ամբողջ երկրում մարդահամար անելու համար։ Այս առաջին մարդահամարը տեղի ունեցավ, երբ Կյուրենիոսը կուսակալ էր Ասորիքում։ Եվ բոլորը գնում էին արձանագրվելու մարդահամարի՝ յուրաքանչյուրն իր քաղաքում։ Հովսեփն էլ Դավթի տնից և ազգատոհմից լինելով՝ Գալիլիայի Նազարեթ քաղաքից ելավգնաց դեպի Հրեաստան՝ Դավթի քաղաքը, որը Բեթղեհեմ է կոչվում, մարդահամարի մեջ արձանագրվելու Մարիամի հետ, որ նշանված էր նրա հետ և հղի էր։ Եվ երբ նրանք այնտեղ հասան, նրա ծննդաբերելու օրերը լրացան, և նա ծնեց իր անդրանիկ որդին, խանձարուրի մեջ փաթաթեց նրան ու դրեց մսուրի մեջ, որովհետև իջևանում նրանց համար տեղ չկար։ Եվ այդ շրջանում բացօթյա բնակվող հովիվեր կային, որոնք իրենց հոտերի գիշերային պահպանությունն էին անում։ Եվ Տիրոջ հրեշտակը նրանց երևաց, Տիրոջ փառքը ծագեց նրանց շուրջը, ու նրանք սաստիկ վախեցան։ Եվ հրեշտակն ասաց նրանց. «Մի՛ վախեցեք, որովհետև ահա ձեզ մեծ ուրախություն եմ ավետում, որը ամբողջ ժողովրդինը կլինի, որովհետև այսօր Դավթի քաղաքում ձեզ համար ծնվեց մի Փրկիչ, որ օծյալ Տերն է։ Եվ ահա ձեզ համար նշան կլինի. խանձարուրով փաթաթված և մսուրի մեջ դրված մի մանուկ կգտնեք»։ Եվ հանկարծակի այդ հրեշտակի հետ երևաց երկնային զորքերի մի բազմություն, որ օրհնում էր Աստծուն ու ասում. «Փա՜ռք Աստծուն՝ բարձունքներում, և երկրի վրա խաղաղություն և հաճություն՝ մարդկանց մեջ» (Ղուկ. Բ 115)։
ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴԸ ՀԱՅՈՑ ՄԵՋ
Ինչո՞ ւ է Հայ Եկեղեցին Սուրբ Ծնունդը տոնում հունվարի 6-ին
Հաճախ հարցնում են, թե ինչու Հայ Եկեղեցին Սուրբ Ծնունդը չի տոնում դեկտեմբերի 25ին՝ մյուս Եկեղեցիների հետ։ Հայտնի է, որ Քրիստոսի Ծննդյան օրվա մասին որևէ ստույգ տեղեկություն չկա, և ոչ էլ այդ մասին գրված է Ավետարանում։ Հարկ է նշել, սակայն, որ բոլոր քրիստոնեական Եկեղեցիները մինչև չորրորդ դարը Քրիստոսի Ծնունդը նշել են հունվարի 6ին։ Ըստ հռոմեակաթոլիկ աղբյուրների՝ Սուրբ Ծննդյան օրը հունվարի 6ից դեկտեմբերի 25ը տեղափոխվել է այն նպատակով, որպեսզի անտեսվի արևի աստծուն նվիրված հեթանոսական պաշտամունքը, որը կատարվում էր դեկտեմբերի 25ին։ Այդ ժամանակներում քրիստոնյաները շարունակում էին պահպանել իրենց հեթանոսական տոնակատարությունները, և որպեսզի այդ սովորույթները վերացվեն, Հռոմի Եկեղեցին Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրը տեղափոխեց դեկտեմբերի 25ին, իսկ հունվարի 6ը մնաց որպես Աստվածահայտնության օր (336 թ.)։ Սուրբ Ծնունդը դեկտեմբերի 25ին տոնելու՝ Հռոմի Եկեղեցու նախաձեռնությունը նախ տարածվեց Արևմուտքում, ապա անցավ Արևելք։ Արդեն 56րդ դարերում գրեթե բոլոր Եկեղեցիները Քրիստոսի Ծնունդը տոնում էին դեկտեմբերի 25ին (հին տոմարով՝ հունվարի 7ին)։ Մեզ՝ հայերիս համար, սակայն, այդ փոփոխությունն անիմաստ էր, քանի որ Հայաստանում այդ ժամանակ չկային նման հեթանոսական սովորույթներ։ Այսպիսով՝ հավատարիմ մնալով ավանդույթին՝ Հայ Եկեղեցին մինչ օրս շարունակում է Սուրբ Ծնունդը տոնել հունվարի 6ին։ Հարկ է նշել, որ Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը Սուրբ Ծնունդը տոնում է հունվարի 6ին՝ ըստ հին տոմարի, որը համապատասխանում է նոր տոմարով հունվարի 19ին։