Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

  • Русский
  • English
  • Հայոց Եկեղեցին
  • Ամենայն Հայոց Կաթողիկոս
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
  • Նորություններ
  • Թանգարաններ
  • Նվիրատվություն
  • Գլխավոր
  • Տոնացույց
  • Ս. Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության օր

Ս. Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության օր
27.02.2025

Ս. Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության օր

Ս. Վարդանանք անունով ճանաչվում են այն բոլոր նահատակները, որոնք 451 թ. իրենց արյունը թափեցին Ավարայրի ճակատամարտում` հանուն քրիստոնեական հավատի և հայրենիքի: Ընդդիմանալով պարսից Հազկերտ Բ թագավորի ճնշումներին և հատկապես հրամանին, որը պահանջում էր իր ենթակայության տակ գտնվող քրիստոնյա ժողովուրդներին հավատափոխ լինել՝ հայ ժողովուրդը ապստամբեց, որի արդյունքում պահպանեց իր քրիստոնեական հավատը, մայրենի լեզուն ու գիրը, ազգային ինքնությունն ու մշակույթը։

Ավարայրի ճակատամարտը հավատի համար քրիստոնյա աշխարհի թերևս առաջին ռազմական բախումն էր ոչ քրիստոնյա աշխարհի հետ, որտեղ բախվում էին լույսի և խավարի, կյանքի և մահվան, հավատարմության և հավատուրացության, հայրենիքի ազատության ու ստրկացման իրարամերժ գաղափարները, որտեղ մեկ անգամ ևս հաստատվում էր գիտակցված մահով ապրելու ճշմարտությունը:

Հայ Եկեղեցին երախտագիտությամբ սրբացրել է Ավարայրի 1036 նահատակներին` Վարդան զորավարի գլխավորությամբ:

Ցավոք, պատմությունը չի պահել նրանց բոլորի անունները: Հայտնի է միայն 9 իշխանի անուն.

1. Քաջ Վարդան Մամիկոնյան` 133 յուրայիններով,

2.Կորովի Խորեն Խոռխոռունի` 19 յուրայիններով,

3.Արի Արտակ Պալունի` 57 յուրայիններով,

4.Զարմանալի Տաճատ Գնթունի` 19 յուրայիններով,

5. Իմաստուն Հմայակ Դիմաքսյան` 22 յուրայիններով,

6. Հրաշակերտ Ներսես Քաջբերունի` յուրայիններով,

7.Մանուկ Վահան Գնունի` 3 յուրայիններով,

8. Արդար Արսեն Ընծայոց` 7 յուրայիններով,

9. Առաջադեմ Գարեգին Սրվանձտյանց` 2 հարազատներով և 18 յուրայիններով։

Նորին Սուրբ Օծություն

Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ

Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվանակոչության տոն

Հայաստանյայց բոլոր եկեղեցիներում Ս. Պատարագից հետո կատարվում է

Հայրապետական Մաղթանք:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

© Բոլոր իրավունքները պաշտպանված են

  • Հետադարձ կապ
(374-10) 517-110 (374-10) 517-301 [email protected]