Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

  • Русский
  • English
  • Հայոց Եկեղեցին
  • Ամենայն Հայոց Կաթողիկոս
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
  • Նորություններ
  • Թանգարաններ
  • Նվիրատվություն
  • Գլխավոր
  • Տոնացույց
  • Բուն բարեկենդան

Բուն բարեկենդան
02.03.2025

Բուն բարեկենդան

«Բարեկենդան» նշանակում է բարի կենդանություն, ուրախություն, խրախճանք, առատ ուտելիքներով վայելքի օր:

Գլխավոր շաբաթապահքերին նախորդող կիրակի օրը կոչվում է Բարեկենդան: Բոլոր բարեկենդանների մեջ հատկանշական է Մեծ Պահքի նախընթաց կիրակի օրը, որը կոչվում է Բուն Բարեկենդան: Այս օրը մարդիկ վայելում են առատ ուտելիք` ճոխ սեղաններ պատրաստելով ու զանազան զվարճանքներ կազմակերպելով:

Արևմուտքում Բարեկենդանը կամ, ինչպես կոչում են, Կարնավալը նշվում է բացա­ռիկ շուքով և հանդիսությամբ: Տեղի են ունենում զանազան շքերթներ ու ցուցադրու­թյուններ, ինչպես նաև` ժողովրդական խրախճանք:

 

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

© Բոլոր իրավունքները պաշտպանված են

  • Հետադարձ կապ
(374-10) 517-110 (374-10) 517-301 [email protected]