Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

  • Русский
  • English
  • Հայոց Եկեղեցին
  • Ամենայն Հայոց Կաթողիկոս
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
  • Նորություններ
  • Թանգարաններ
  • Նվիրատվություն
  • Գլխավոր
  • Տոնացույց
  • Ս. Գրիգոր Լուսավորչի մուտքը Խոր Վիրապ

Ս. Գրիգոր Լուսավորչի մուտքը Խոր Վիրապ
05.04.2025

Ս. Գրիգոր Լուսավորչի մուտքը Խոր Վիրապ

Ս. Գրիգորը Լուսավորիչը հայոց Տրդատ Գ արքայի (287-330 թթ.) գործակցությամբ իրականացրել է Հայաստանի քրիստոնեական դարձը. 301 թ. քրիստոնեությունը Հայաստանում ընդունվել է որպես պետական կրոն։

Ս. Գրիգորը ազգակից էր Հայաստանում իշխող Արշակունի թագավորներին։ Նրա հայր Անակին Պարսկաստանում իշխող Սասանյան տոհմից Շապուհ Ա-ն ուղարկել է Հայաստան՝ դավադրաբար սպանելու հայոց Խոսրով Մեծ թագավորին։ Հայոց թագավորի սպանությունը հաջողվել է, բայց Անակը և նրա ընտանիքի անդամները սրատվել են։ Փրկվել է մանուկ Գրիգորը, որին նրա դայակի ընտանիքը տարել է Հռոմեական կայսրության սահմանները։ Կեսարիա քաղաքում Գրիգորը մեծացել է քրիստոնեական հավատով և, երբ տեղեկացել է իր հոր գործած դավի մասին, որոշել է ծառայել հայոց Տրդատ թագավորին, որը Խոսրով թագավորի որդին էր։

Տրդատ Գ-ն նույնպես մեծացել էր Հռոմեական կայսրությունում և հռոմեական զորքերի օժանդակությամբ սկսել էր Հայաստանի ազատագրումը, որտեղ նրա հոր մահից հետո 27 տարի իշխում էին Սասանյանները։ Առաջին հաղթակներից հետո Տրդատ արքան Բարձր Հայք նահանգի Եկեղյաց գավառի Երիզա ավանում զոհաբերություն է կազմակերպել Անահիտ չաստվածուհու մեհյանում և իր մոտ ծառայող Գրիգորին նույնպես կարգադրել է պսակներ դնել կուռքի առջև։ Գրիգորը հրաժարվել է և Տրդատ թագավորին հանդիմանել անշունչ առարկաներին ու արարածներին պաշտելու համար։ Նա փորձել է բացատրել ճշմարիտ հավատը անսկիզբ ու հավիտենական Արարիչ Աստծո հանդեպ և ավետել է Քրիստոսի բերած փրկության շնորհը, բայց այս ժամանակ նրա խոսքերը լսելի չեն եղել հայոց թագավորի և ավագանու կողմից։ Դա տեղի է ունեցել 13 տարի անց, իսկ 287 թ. իր հրամանը չկատարելու և կուռքին չերկրպագելու համար Տրդատ թագավորը Գրիգորին մատնել է անլուր տանջանքների և կարգադրել է նետել Արտաշատ քաղաքում գտնվող մահապարտների համար նախատեսված գուբը (վիրապը)։ Այս վիրապում նա մնաց 13 տարի:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

© Բոլոր իրավունքները պաշտպանված են

  • Հետադարձ կապ
(374-10) 517-110 (374-10) 517-301 [email protected]