Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

  • Русский
  • English
  • Հայոց Եկեղեցին
  • Ամենայն Հայոց Կաթողիկոս
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
  • Նորություններ
  • Թանգարաններ
  • Նվիրատվություն
  • Գլխավոր
  • Տոնացույց
  • Առաջավորաց պահք (10-14 փետրվարի)

Առաջավորաց պահք (10-14 փետրվարի)
10.02.2025

Առաջավորաց պահք (10-14 փետրվարի)

Պահոց շրջան է, որը Հայ Եկեղեցու ավանդության համաձայն՝ սահմանել է Ս. Գրիգոր Լուսավորիչը։ Խոր Վիրապից ելնելուց հետո Ս. Գրիգոր Լուսավորիչը դարձի եկած Ս. Տրդատ արքային, հայոց մեծամեծներին ու ողջ ժողովրդին, նախքան մկրտվելը, պատվիրել է 5 օր ապաշխարել պահեցողությամբ։

Ընդունված է համարել, որ այսպես է հաստատվել Առաջավորաց պահքը կամ Առաջավորքը՝ Հայ Առաքելական Եկեղեցու առաջին պահքը (որով և հիմնականում բացատրվում է նրա անունը)։ Առաջավորաց պահքը սկսվում է Մեծ պահքից 3 շաբաթ առաջ՝ Ս. Սարգսի տոնին նախորդող երկուշաբթի օրվանից։

Պահքի վերջին՝ 5-­րդ օրը (ուրբաթ) Ս. Հովհան մարգարեի հիշատակության օրն է։ Նրա քարոզությունն ու Նինվեի ապաշխարությունը օրինակն են մեծ ապաշխարության և ծոմապահության։

Պահքին հաջորդող շաբաթ օրը Հայ Եկեղեցին նշում է Ս.Սարգսի տոնը։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

© Բոլոր իրավունքները պաշտպանված են

  • Հետադարձ կապ
(374-10) 517-110 (374-10) 517-301 [email protected]