Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

  • Русский
  • English
  • Հայոց Եկեղեցին
  • Ամենայն Հայոց Կաթողիկոս
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
  • Նորություններ
  • Թանգարաններ
  • Նվիրատվություն
  • Գլխավոր
  • Տոնացույց
  • Տոն Ս. Խաչի երևման

Տոն Ս. Խաչի երևման
18.05.2025

Տոն Ս. Խաչի երևման

Ս. Խաչի երևման տոնը հիշատակն է Երուսաղեմում Խաչի նշանի երևման, որը տեղի է ունեցել 351 թ. մայիսի 19­-ին: Օրը ցերեկով երկնքում` Գողգոթայից մինչև Ձիթենյաց լեռը, երևացել է լուսապայծառ խաչ: Երուսաղեմի Կյուրեղ եպիսկոպոսն այդ զարմանահրաշ դեպքի մասին նամակ է գրել Կոստանդ Բ կայսերը` լուսե խաչի երևումը բացատրելով իբրև ուղղափառ դավանության պաշտպանության երկնային նշան արիոսականության դեմ և հորդորել է կայսերը՝ հետ կանգնել արիոսականներին պաշտպանելուց: Նամակը պահպանվել է նաև հայերեն թարգմանությամբ և ընթերցվում է Խաչի Երևման տոնին:

Հայ Եկեղեցին այս տոնը նշում է Ս. Զատկից 28 օր հետո` Հինանց Ե կիրակի օրը (Ս. Զատկից մինչև Հոգեգալուստ Հինունք է` 50 օր), որը կարող է տատանվել ապրիլի 19-­ից մայիսի 23-­ի միջև:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

© Բոլոր իրավունքները պաշտպանված են

  • Հետադարձ կապ
(374-10) 517-110 (374-10) 517-301 [email protected]